Քաղաքական09:47, 20 Հունիս 2015
Թուրքիայի ԱԳՆ. «Բելգիայի վարչապետի հայտարարությունը կվատթարացնի երկկողմ հարաբերությունները»

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին:
ԱԳՆ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ նման հայտարարություն անելը «թուրքերին սևացնելու», ազգայնամոլական և հակաիսլամական շարժման դրսևորում է: Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ իր կարծիքով, 1915թ. իրադարձություններն անհրաժեշտ է ճանաչել որպես ցեղասպանություն: Այս հայտարարությունը չի համապատասխանում պատմական փաստերին և հակասում է օրենքին: Այս մոտեցումը, որն անհանգստացնում է նաև Բելգիայի թուրքական համայնքին, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա Բելգիայի հետ մեր երկկողմ հարաբերությունների վրա»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, որի ժամանակ քննարկվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի ջարդերն իր կառավարության անունից բնութագրել էր որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ներկայացուցիչների պալատում ներկայացրել էր Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |