Քաղաքական07:45, 18 Հունիս 2015
Դավութօղլուն հայտարարել է, թե լուրջ չի վերաբերվում Գյուլի մասին պատմող գրքին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն առաջին անգամ խոսել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին Ահմեթ Սևերի հեղինակած գրքի մասին: Թուրքական «HaberTürk» հեռուստաընկերության եթերում հյուրընկալված Դավութօղլուն նշել է, որ ինքը դեռևս չի ընթերցել գիրքը, բայց այդ գրքում չկան հուշագրությանը բնորոշ երեք կարևոր առանձնահատկություններ, հետևաբար պետք չէ գրքին լուրջ վերաբերվել:
«1. Պետք է ոչ թե արձանագրել դեպքն ու դրանից հետևություններ անել, այլ ներկայացնել այդ իրադարձության ընթացքը, վերելքներ ու վայրէջքները, կարողանալ լավ նկարագրել տեղի ունեցող դեպքերը:
2. Իրական լինելը: Այսինքն՝ խտրականություն չանել: 12 տարվա ընթացքում հազարավոր դեպքեր են տեղի ուենցել, դրանցից կամայականորեն և միակողմանիորեն որոշները, ընտրելն ու ներկայացնելը ճիշտ չէ: Սրանք պետական արխիվներում կամ որևէ այլ տեղ չգրանցված բաներ են, որ հնարավոր չէ ստուգել: Հետևաբար, պետք է այնպես գրել, որ դա չհակասի դիմացինի հիշողություններին:
3. Պետք է կարողանալ համոզել, որ դրանք իսկապես հիշողություններ են՝ բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ… Այս գրքում այդ երեքից ոչ մեկն էլ չկա, ուստի ես դրան լուրջ չեմ մոտենում: Իսկ ժամանակի ընտրության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է», -ասել է Թուրիքիայի վարչապետը:
Հիշեցնենք, Որ Աբդուլլահ Գյուլի նախկին գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը հեղինակել է «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գիրքը, որտեղ ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները և անհամաձայնությունները: Կարծիք էր հայտնվել, թե գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:
Իսկ նախօրեին տարածած մի գրավոր հայտարարությամբ Թուրքիայի նախկին նախագահը տեղեկացրել էր, որ ինքը որևէ կերպ չի նպաստել կամ աջակցել գրքի ստեղծմանը և անգամ հայտնել է հեղինակին, որ հավանություն չի տալիս նման գիրք գրելու գաղափարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |