Տարածաշրջան06:53, 17 Հունիս 2015
Մահացել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը

Այս գիշեր մահացել է 1993-2000 թվականներին Թուրքիայի նախագահի և տարբեր տարիներին 7 անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սուլեյման Դեմիրելը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` վերջին շրջանում Դեմիրելը հիվանդանոցային պայմաններում բուժման կուրսեր էր անցնում շնչուղիների, երիկամների ու սրտի անբավարարության դեմ:
Դեմիրելի անձնական բժիշկը մամուլի ներկայացուցիչներին հայտնել է, որ Թուրքիայի 9-րդ նախագահը կհուղարկավորվի ոչ թե Անկարայում, այլ ծննդավայր Ըսպարտայի նահանգի Իսլամքյոյ գյուղում` կնոջ կողքին: Բժիշկը հայտնել է նաև, ո մահը վրա է հասել հունիսի 17-ին ժամը 2-ի սահմաններում վերոնշյալ հիվանդությունների սրացման պատճառով:
Դեմիրելը ծնվել է 1924 թվականին: Վերջինս մեծ դերակատարություն է ունեցել Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում: 1965-1993 թվականներին Դեմիրելը 7 անգամ կառավարություն է ձևավորել` ընդհանուր առմամբ 12 տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: 1993 թվականին Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահից հետո ընտրվել է նախագահ և պաշտոնը զբաղեցրել մինչև 2000 թվականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |