Քաղաքական10:35, 16 Հունիս 2015
Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական. «Նախագահը մեկնեց Հայաստան` չնայած բոլորը դեմ էին»

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին գիրք հրատարակած Ահմեթ Սևերը, որը նախկինում եղել է Գյուլի գլխավոր խորհրդականը, ուշագրավ հայտարարություններ է արել:
CNN-ի թուրքական ծառայության հեռուստաեթերում Միրգյուն Ջաբասի հաղորդմանը հյուրընկալված Սևերը նշել է, որ Գյուլի համոզմամբ հայկական, քրդական և կիպրական հարցերն ամենից կարևորն ու օրակարգայինն էին Թուրքիայի համար: Գյուլը կարծել է, որ այդ չլուծված հարցերը աստիճանաբար դեպի քայքայման են տանում, իսկ ահա դրանց լուծումը վստահաբար ազատ ճանապարհ կբացի Թուրքիայի համար:
Սևերը պատմել է, որ նախկին նախագահը համարում էր, թե «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան կատարած այցի շնորհիվ կարող է հեռանկար ստեղծվել երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար:
«Շատերը դեմ արտահայտվեցին նրա մեկնելուն, փորձեցին հետ պահել այդ քայլից: Արտաքին քաղաքական գերատեսչությունը չէր ցանկանում, որ Գյուլը Հայաստան մեկնի: Մտահոգություններ կային թե անվտանգության և թե Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու առումով: Բայց նա ասաց՝ ես կգնամ»:
Սևերը պատմել է նաև, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլի խորհրդականներից մեկին ասել է, որ զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղն էլ է դեմ Գյուլի Հայաստան մեկնելուն:
«Բայց նույնիսկ մենակ մնալով՝ Գյուլը մեկնեց: Եվ դա բացեց դեպի արձանագրություններ տանող ճանապարհը»,- ընդգծել է Գյուլի նախկին խորհրդականը:
Հիշեցնենք, Ահմեթ Սևերը հեղինակել է «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գիրք, որչտեղ ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները, անհամաձայնությունները: Հայտնի է, որ գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |