Քաղաքական09:43, 15 Հունիս 2015
Բաքվում Էրդողանը Պուտինի հետ խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայից

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր թեմաներ, որոնցից առաջնայինները եղել են Սիրիայի հակամարտության և երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության թեմաները:
Թուրքական NTV հեռուստաալիքի կայքի հաղորդմամբ` Անկարա վերադարձի ճանապարհին Էրդողանը, լրագրողների հետ զրույցում տեղեկություններ հայտնելիս, ասել է, որ Պուտինի հետ զրույցում խոսել են նաև այս տարի Պուտինի հրապարակային հայտարարության մասին, որտեղ վերջինս օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը:
«1915-ի դեպքերի թեման էլ քննարկեցինք: Այս առումով նա (Պուտին-խմբ.) ասաց, որ մեջբերել է Սովետական Ռուսաստանի շրջանում իրենց կազմում օգտագործվող արտահայտություններից: Բացի այդ նաև ասաց, որ դա հնչեցվել է ներքին լսարանի համար»,- պատմել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |