Քաղաքական07:51, 15 Հունիս 2015
«Գորշ գայլերի» կուսակցությունը կոալիցիա կկազմի, բայց ոչ սեփական սկզբուքներից հրաժարվելու գնով

Թուրքական«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կրկին խոսել է դեռևս իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հետ միասին կառավարություն ձևավորելու հավանականության մասին:
ԱՇԿ նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը կուսկացության նախագահը հայտարարել է, որ ԱՇԿ-ն բաց է բանակցությունների համար: Ըստ Բահչելիի՝ կան կոալիցիա կազմելու այլընտրանքային տարբերակներ, որոնք կյանքի չկոչվելու դեպքում վաղաժամ ընտրությունների անցկացումն անխուսափելի կլինի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» պարբերականը:
Անդրադառնալով ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ Բահչելին ասել է, համագործակցությունը հնարավոր է, բայց դրան հասնելու համար կան պայմաններ: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են որ հայտնվենք կառավարությունում ուլքուջուների (ԱՇԿ-ի ծայրահեղ ազգայանական երիտասարտական թևը) վերացումը կանխելու համար: Սակայն դրա համար մեր սկզբունքներից չենք կարող հրաժարվել, մեր պայմաններից չենք հրաժարվի»,-հայտարարել է Բահչելին:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ է հանդիպել ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն հետ, եթե վերջինս կոալիցիայի հարցով դիմի իրենց:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ ընտրական շեմը հաղթահարած 4 կուսակցություններից և ոչ մեկը չէր կարողացել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել, որը թույլ կտար միանձնյա կառավարություն ձևավորել:
Սահամանդրության համաձայն՝ առաջիկա 45 օրվա ընթացքում պետք է ձևավորել կոալիցիոն կառավարություն: Այժմ կոալիցիոն կառավարության շուրջ տրաբեր քննարկումներ են ընթանում: Հավանական տարբերականերից մեկն էլ համարվում է ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը:
Ընտրություններից մեկ օր հետո Բահչելին հայտրարել էր այն պայմանները, որոնց ընդունման դեպքում կմասնակցի կառավարության ձևավորմանը.
1. Հրաժարում նախագահական կառավարման համակարգին անցնելու մտքից:
2. Թուրքիայի վարչական բաժանման փոփոխություններ չպետք է լինեն:
3. Քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է դադարեցվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |