Հոդված09:17, 12 Հունիս 2015
Թուրք սյունակագիր. «Խորհրդարանական ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը»

Թուրք սյունակագիր Մեհմեթ Շևքեթ Էյգին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բավականին ուշագրավ դիտարկումներ է արել իր հոդվածում: Նա կարծում է, որ ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը:
Թուրքական «Milligazete» լրատվական կայքում հրապարակված «Հաղթեցին ծպտյալ հայերը» հոդվածում էյգին ներկայացրել է ընտրությունների հաղթող ու պարտվող կողմերին:
Ըստ նրա` ընտրություններում պարտվել է իշխանությունների «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), չնայած շարունակում է մնալ երկրի առաջատար կուսակցությունը: Իսկ հաղթողը, ըստ թուրք վերլուծաբանի, քրդական կուսակցությունն է (նկատի ունի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺՀԿ-HDP)-խմբ.):
Բայց հոդվածի հեղինակի համոզմամբ` այդ կուսակցությունն իրականում քրդական չէ: «Արտաքուստ քրդական երևացող, իսկ իրական ինքնությամբ ծպտյալ կուսակցություն է»:
Այնուհետև անդրադառնալով հայ թեկնածուների պատգամավոր ընտրվելու փաստին՝ գրում է. «Մեջլիսում հայտնվել են Թուրքիայի քաղաքացի երեք հայեր: Ծպտյալ հայերի թիվը մեջլիսում ստույգ չգիտեմ, բայց կարծում եմ` 40-ից ոչ պակաս»:
Էյգին համաձայն է անգամ քրդական կուսակցության գոյությանը, միայն թե դե հայկական չլինի: «Ծպտյալ հայերն օգտագործում են մահմեդական քրդերին: Այս գործից ամենամեծ վնասն կրողը լինելու են սուննի մահմեդական քրդերը»,- գրում է Էյգին՝ նշելով, որ նման դրության մեջ չհայտնվելու համար քրդերը պետք է զարթոնք ապրեն, գիտակցեն իրենց մահմեդական ինքնությունը, պարտականությունները ճշտորեն կատարեն և թույլ չտան, որ ուրիշներն օգտագործեն իրենց:
Քննադատելով այդ հարցում անցյալում կատարված սխալնեևը` հոդվածի հեղինակը նշում է, որ անցած 5 տարիների ընթացքում պետք էր Շարիաթին (իսլամի օրենսգիրք) կողմնակից հավատացյալ քրդերին կազմակերպված հունի մեջ դնել` ի հակադրություն «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK): Բացի այդ պետք էր ստեղծել «Քրդական իսլամական» կուսակցություն և ամեն կերպ աջակցել, որպեսզի օրինակ այս խորհրդարանական ընտրություններում հենց այդ կուսակցությունը հաղթեր, այլ ոչ թե ԺԴԿ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |