Քաղաքական17:14, 09 Հունիս 2015
Մահչուփյան. «Երբ Էրդողանն ու Դավութօղլուն նույն հարթակում են, Դավութօղլուի արածն էլ, չարածն էլ պակաս կարևոր է դառնում»

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին անդրադարձած թուրքական «Urfahaber.com» լրատվակայքը հրապարակել է պոլսահայ գործիչ, Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի ուշագրավ հրապարակումները, որոնք նա արել է «Ալ Ջազիրայի» թուրքական ծառայության հետ հարցազրույցում:
Մահչուփյանը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Ըստ Մահչուփյանի՝ հիմա «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ- AKP) համար իսկական ժամանակն է, որպեսզի նստի ու մտածի. կկարողանա՞ արդյոք պահպանել առողջ դատողությունը և կանխել կուսակցության ներսում հնարավոր լարվածությունների զարգացումը: Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ առաջիկա քաղաքական ժամանակաշրջանում ԱԶԿ-ն կփորձի իր ձեռքում պահել իշխանությունը:
«Դավութօղլուն գերմարդկային ջանքեր գործադրեց. և իր կուսակցության մարտավարությունն էր վարում, և իր արժեքներն ու ծրագրերը ներկայացնում: Չխուսափեց նաև բանավեճերից, սակայն, հավանաբար, այստեղ իրավիճակը իրականում կապված է հենց Էրդողանի ընկալման հետ: Այսինքն, երբ Էրդողանն ու Դավութօղլուն միևնույն դաշտում են հայտնվում, Դավութօղլուի արածն էլ, չարածն էլ արդեն պակաս կարևոր է դառնում»,- նշել է Մահչուփյանը:
Նա նաև նշել է, որ անկախ նրանից, թե կուսակցության ներսում այս խնդիրն ինչպես է լուծվում, հասարակությունը ԱԶԿ-ին գնահատելիս որպես հիմք է ընդունում Էրդողանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |