Հոդված09:03, 09 Հունիս 2015
Հասան Ջեմալ. « Էրդողանը բեռ է դարձել ինչպես Թուրքիայի քաղաքականության, այնպես էլ ԱԶԿ-ի համար»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն բեռ է դարձել Թուրքիայի քաղաքականության, այնպես էլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) համար: Այս կարծիքը հայտնել է թուրք հայտնի գրող, լրագրող Հասան Ջեմալը «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում:
Նա գրում է, որ Էրդողանը, Թուրքիայից վերացնելով ժողովրդավարությունը, խաղաղությունը և իրավունքը, բեռ է դարձել ինչպես քաղաքականության, այնպես էլ իր կուսակցության ԱԶԿ-ի համար:
Այժմ, ըստ Ջեմալի, Թուրքիայում կարգավորման ժամանակ է սկսվել: Կարգավորման հասնելու համար Էրդողանին պետք է բերել «սահամանդրության սահմանների մեջ»: Իսկ ահա դրա համար անհրաժեշտ է, որ վերջ դրվի Էրդողանի կողմից այն գործառույթների իրականացմանը, որոնք բնորոշ են երկրի նախագահական կառավարման համակարգին: Հարկավոր է նաև, որ Էրդողանը դատական համակարգի անկախության միջոցով հարգի իշխանությունների տարանջատումը, հրաժարվի Թուրքիան բևեռացնող, մասնատող բառապաշարից:
«Եթե Էրդողանն իր կամքով չգնա նշված ուղիով, ապա Թուրքիայի ազգային մեծ ժողովի և ԱԶԿ-ի կամային հատկանիշներն են, որ Էրդողանին պիտի բերեն այդ ուղու վրա»,- գրել է Ջեմալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։
Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |