Քաղաքական12:53, 09 Հունիս 2015
OdaTV. «Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը շնորհավորել է Էրդողանին հունիսի 7-ի կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Այս տեղեկությունը թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «odatv.com» -ը լուսաբանել է «Հայհոյանքին հավասար հեռախոսազանգ Պուտինից Էրդողանին» վերնագրային մեկնաբանմամբ:
«Ուշագրավ է, որ Պուտինը կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի փոխարեն զանգահարել և շնորհավորել է Էրդողանին: Հետաքրքրական է նաև, որ Պուտինը շնորհավորում է ԱԶԿ-ին, այն դեպքում, երբ վերջինս ընտրությունների արդյունքում չի կարող ինքնուրույն կառավարություն կազմել», - նկատել է տալիս կայքը:
Համաձայն Կրեմլի հայտարարության՝ երկու երկրների առաջնորդները զրուցել են նաև էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի և այլ օրակարգային թեմաների շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |