Քաղաքական12:40, 09 Հունիս 2015
«Էրդողանիզմն ավարտվեց». իրանական մամուլի անդրադարձը Թուրքիայի ընտրություններին

Իրանի «İRNA» պաշտոնական լրատվական գործակալությունը, անդրադառնալով Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, գրել է. «Ավարտվեց «Արդարություն և զարգացում կուսակցության» 13-ամյա իշխանությունը»:
Ըստ թուրքական «Sozcu» լրատվական կայքի` «İRNA» գործակալությունը նշել է, որ թուրք ժողովուրդը փաստորեն որևէ կուսակցության թույլ չտվեց միանձնյա կառավարություն ձևավորել: Իրանցիների դիտարկմամբ` Թուրքիայի քաղաքական դաշտում անորոշության շրջան է սկսվել: Գործակալությունը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում բացի կուսակցության ղեկավար հանդիսացող Դավութօղլուից երկրի Էրդողանը ևս հանրահավաքներ էր անցկացնում, ինչն արդարացի քննադատությունների տեղիք էր տվել:
«2002-ից սկսած Թուրքիայի անվիճելի առաջնորդը հանդիսացող Էրդողանի աստղը սկսում է մարել»,- նշում է իրանական գործակալությունը:
Իրանի պետական հեռուստաընկերությամբ եթեր է գնացել հետևյալ արտահայտությունը. «Այս արդյունքներից հետո նախագահ Էրդողանը ստիպված կլինի «նախագահական համակարգը» դնել դարակում»:
Իրանական «Fars» լրատվական գործակալությունն էլ «Էրդողանիզմն ավարտվեց» վերնագրով հոդվածում նշում է, որ թուրք ժողովուրդը ոչ ասաց Էրդողանի քաղաքականությանը:
Իրանի առաջատար թերթերից «Shargh»-ը Թուրքիայի մեջլիսի ընտրությունների արդյունքները բնութագրել է որպես Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակ և Էրդողանի պարտություն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իշխող կուսակցությանը զրկեցին միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից:
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ստացել է 18 մլն 851 հզ 953 ձայն (40.86 տոկոս) և կունենա 258 պատգամավոր:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) ստացել է 11 մլն 513 հզ 380 ձայն (24.96 տոկոս) և կունենա 132 պատգամավոր:
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) ստացել է 7 մլն 516 հզ 480 ձայն (16.29 տոկոս) և կունենա 80 պատգամավոր:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) ստացել է 6 մլն 051 հզ 650 ձայն (13.12 տոկոս) և կունենա 80 պատգամավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |