Քաղաքական08:47, 08 Հունիս 2015
Թուրքիայի նորընտիր խորհրդարանի ժամանակավոր ղեկավարը կլինի սեքս-սկանդալի նախկին հերոսը

Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի ժամանակավոր նախագահ կլինի գլխավոր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախկին ղեկավար Դենիզ Բայքալը:
Ինչպես հայտնում է թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Aksam» պարբերականի կայքը, մինչև Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահի ընտրությունները, խորհրդարանի աշխատանքները կղեկավարի ամենատարեց պատգամավորը, տվյալ դեպքում` 77-ամյա Դենիզ Բայքալը:
Նա պատգամավորի մանդատ է ունեցել Թուրքիայի 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ 20-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ գումարման խորհրդարաններում:
Հիշեցնենք, որ 5 տարի առաջ Բայքալը, հայտնվելով սեքս-սկանդալի մեջ, հրաժարվել էր կուսակցապետությունից: Համացանցում տարածվել էր Բայքալի և նրա ղեկավարած կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: Բայքալը հայտարարել էր, որ դա իր դեմ կազմակերպված դավադրություն է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:

Թուրքիայի նախագահը պատմական և օրինակելի է որակել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Թրամփի որոշումը:

Թրամփը հայտարարել է, որ վերացվելու են Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները՝ հավելելով, որ այդ խնդրանքով իրեն դիմել էր Էրդողանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |