Քաղաքական06:58, 08 Հունիս 2015
54 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան են անցել հայ պատգամավորներ

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն առանձնանում են խորհրդարան անցած պատգամավորների ազգային բազմազանությամբ: Թուրքերից ու քրդերից բացի առաջին անգամ Թուրքիայի մեջլիսում կլինի 1 ազգությամբ գնչու և 54 տարվա ընդմիջումից հետո 3 հայ, ինչպես նաև ասորի պատգամավորներ:
Խորհրդարանը ներկայիս կազմը ձևավորվել է ընտրապայքարին մասնակցած 4 քաղաքական կուսակցությունների թեկնածուներից: Դրանք են` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), գլխավոր ընդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ), ընդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ):
Թուրքական «Radikal» թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ նախնական արդյունքների համաձայն` խորհրդարան անցած «ԺՀԿ»-ի ներկայացուցիչ Օզջան Փուրչուն կդառնա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին գնչու պատգամավորը:
Խորհրդարան անցած 4 կուսակցություններից 3-ը` ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն և ԺԴԿ-ն առաջադրել էին ազգությամբ հայ թեկնածուներ: Նախնական տվյալներով` խորհրդարան անցած հայազգի պատգամավորներն են` Գարո Փայլանը (ԺԴԿ), Մարգար Եսայանը (ԱԶԿ) և Սելինե Դողանը (ԺՀԿ):
Ազգությամբ ասորի պատգամավոր Էրոլ Դորան էլ ներկայացնում է ԺԴԿ-ն:
Ընտրության արդյուքների համաձայն` իշխող ԱԶԿ-ն չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և հնարավորություն չի ունենա ձևավորել միանձնյա կառավարություն: Անհրաժեշտ 276 պատգամավորական տեղի փոխարեն 258-ը ստացած ԱԶԿ-ին կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինի կոալիցա կազմել խորհրդարան անցած կուսակցություններից մեկի կամ մի քանիսի հետ:
Ընտրությունների արդյունքները` ըստ թուրքակայն ընդդիմադիր «Cihan» լրատվական գործակալության (98.72% բացված քվեատուփեր)
ԱԶԿ - 40.86 %
ԺՀԿ - 25.16 %
ԱՇԿ - 16.5 %
ԺԴԿ - 12.99 %
«Saadet» կուսակցություն - 2.07 %
Ընտրությունների արդյունքները` ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` (100% բացված քվեատուփեր)
ԱԶԿ - 40.86 % (257 պատգամավոր)
ԺՀԿ - 24.96 % (133 պատգամավոր)
ԱՇԿ - 16.29 % (82 պատգամավոր)
ԺԴԿ - 13.12 % (79 պատգամավոր)
«Saadet» կուսակցություն - 2.06
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |