Քաղաքական07:28, 08 Հունիս 2015
Թուրք ընտրողները գահընկեց արեցին Էրդողանին ու նրա կուսակցությանը. New York Times

Ամերիկյան «The New York Times» հեղինակավոր պարբերականը, ամփոփելով Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդգծել է, որ «թուրք ընտրողները Էրդողանի կուսակցությունը գահընկեց են արել»:
Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ «Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կորցրեց մեծամասնությունը» հոդվածում թերթը գրում է.
«Բազմաթիվ թուրք քաղաքացիներ, չնայած կոալիցիոն իշխանության ձևավորմանը, երջանիկ են, որ Էրդողանի իշխանությունը սահմանափակվել է: Թուրք ընտորղները, սահմանափակելով սահմանադրությունը վերաշարադրել և ամերկյան ոճի նախագահական համակարգ ներդնել ցանկացող նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի կուսակցության իշխանությունը, մի լավ դաս տվեցին նրան»:
«The New York Times»-ը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բնութագրել է որպես պատմական իրադարձություն՝ ավելացնելով. «Ընտրությունների արդյունքները մեծ հարված հասցրեցին տարեցտարի ավելի հզորացող իսլամիստ պարոն Էրդողանին: Ընտրությունների արդյունքում մեծ հաղթանակ գրանցեցին քրդերը, լիբերալներն ու աշխարհիկ թուրքերը՝ ընդդեմ Էրդողանի, որը երկու տարի առաջ այնպես ուժով ճնշել էր հակակառավարական ցույցերը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |