Քաղաքական19:24, 07 Հունիս 2015
Խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում. հայ թեկնածուները հաղթահարել են անցողիկ շեմը

Թուրքիայում այսօր անցկավեցին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 17:00-ին ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն` տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից միայն երեքն են հաղթահարել անցողիկ շեմը: Նախնական տվյալների համաձայն` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ստացել է ձայների 42 %-ը և այլևս խորհրդարանում միանձնյա առաջատար չէ: Նման բան Թուրքիայում վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 4 հայ թեկնածուներ: «HDP»-ից, որի կազմում հայերը մեծ թիվ են կազմում, առաջադրվել էր 2 հայ թեկնածու` ԺԴԿ կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Գարո Փայլանը և Մուրադ Մըհչըն:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) առաջադրել էր մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան աշխատող՝ ազգությամբ հայ Սելինա Դողանին:
Իսկ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12-րդ տեղը հատկացրել էր լրագրող, գրող, վերլուծաբան Մարգար Եսայանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |