Քաղաքական10:01, 05 Հունիս 2015
Նյու Յորք Թայմսը՝ Էրդողանի նստավայրի մասին. «Ո՞ր առաջնորդն ունի Սպիտակ տնից 30 անգամ մեծ պալատ»

Նյու Յորք Թայմս (The New York Times) ամերիկյան օրաթերթի Twitter-ի բլոգում Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ գրառում է կատարվել: «tr.sputniknews.com» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շրիյա Սինհայի հեղինակած «Թուրքիայի ընտրությունները՝ էրդողանական հանրաքվե» վերնագրով հոդվածը Twitter-ում հրապարակվել է Թուրքիայի նախագահական պալատի լուսանկարի ուղեկցությամբ: Իսկ լուսանկարը մակագրվել է հետևյալ կերպ. «Ո՞ր առաջնորդը Սպիտակ Տնից 30 անգամ ավելի մեծ՝ 1150 սենյակ ունեցող նստավայր ունի»:
Ավելի վաղ ամերիկյան խոշորագույն պարբերականը քննադատական հոդվածներ էր հրապարակել Էրդողանի մասին, իսկ Էրդողանը, իր հերթին, չափազանց խիստ էր արձագանքել այդ հրապարակումներին:
Թուրքիայի նախագահին վրդովվեցրել էր հատկապես ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ուղղված՝ Թուրքիային զգուշացում անելու կոչը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել էր, որ New York Times-ը ընդամենը թերթ է և պետք է իր չափը ճանաչի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |