• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 05:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:13, 04 Հունիս 2015

Պատգամավորի հայ թեկնածուն Էրդողանին համեմատել է Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի հետ

Պատգամավորի հայ թեկնածուն Էրդողանին համեմատել է  Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի հետ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP)  կողմից որպես պատգամավորի թեկանածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ հունիսի 7-ին  կայանալիք խորհրդարանական ընտրություններին պայքար է մղվելու Նոր Թուրքիայի համար և այդ պայքարում իրենց առաջնորդին մենակ թողնելը դավաճանություն կլիներ սեփական անձի, պատմության, իրենց կորցրած պապերի և նահատակների հանդեպ:

Ըստ Եսայանի՝ Էրդողանը արել է այն, ինչ ժամանակին արել է Ֆաթիհ սուլթանը 1453 թվականին: Թուրքական «Yenişafak» պարբերականում հրապարակված իր հոդվածում Եսայանը մասնավորապես գրում է. «Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը, որն իր կայսրությունը կառուցեց քրիստոնեական ավանդույթներից հեռացած Բյուզանդիայի հիմքի վրա, ցանկացած կրոնական խմբավորման պատկանող, մուսուլման կամ ոչ մուսուլման իր բոլոր հպատակների հանդեպ ժամանակի ամենաժողովրդավարական մոտեցումն էր ցուցաբերում: Բուրսայի հայ հոգևոր առաջնորդ Հովակիմին Ստամբուլ բերողը, Ստամբուլի հայ պատրիարքարանը հիմնողը դարձյալ Մեհմեդ Ֆաթիհ սուլթանն էր»:

Եսայանի դիտարկմամբ՝ Ֆաթիհ սուլթանի ժամանակաշրջանում կայսրության բոլոր ժողովուրդները խաղաղ և արդար պայմաններում են ապրել: Այս իմաստով Էրդողանին համեմատելով Ֆաթիհ սուլթանի հետ՝  ԱԶԿ պատգամավորի թեկնածուն հայտարարել է, թե Էրդողանի և ԱԶԿ-ի նկատմամբ չափից դուրս մեծ անհանդուրժողականություն և քննադատություն է ցուցաբերվում ոչ միայն Թուրքիայում, այլև Թուրքիան և Էրդողանին վերահսկել ցանկացող արևմուտքի կողմից:

«Էրդողանը ներողություն խնդրեց Դերսիմի կոտորածների համար, 1915թ. Մեծ Եղեռնի առթիվ ցավակցական ուղերձ հղեց: Աղքատության դատապարտված հսկա զանգվածներին առաջ քաշեց, նրանց ծառայեց, հարգանք ցուցաբերեց, հարստացրեց, հանուն իր ժողովրդի հոժարակամ տառապեց»,- կարծիք է հայտնում Եսայանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
11:44, 18 օգոս
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}