Ցեղասպանություն07:04, 02 Հունիս 2015
Բելգիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում

Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, որ օրինագիծը վաղուց է նախապատրաստվում: Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից:
Ըստ թուրքական «TRThaber»-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից:
Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:
Իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |