Քաղաքական12:11, 02 Հունիս 2015
Թուրք դիվանագետը վտանգավոր է համարում հայ-կիպրական ռազմական համագործակցությունը

Տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունները գլխավորած այժմ կուսակցական գործունեությամբ զբաղվող Օնուր Օյմենը մեկնաբանել է նախորդ շաբաթ Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը: Վերջինս համաձայնության կնքումը որակել է անվտանգության և կայունության մթնոլորտին ուղղված նոր վտանգ:
Ըստ թուրքական «ABhaber.com» կայքի` Օյմերի խոսքով համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, թե ինչքան սխալ են Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում անցկացված նախագահական ընտրություններից հետո լավատեսության մթնոլորտի սպասումը ու հույներին արվող «միակողմանի զիջումները»:
Թուրք նախկին դեսպանը հայտարարել է նաև, որ Կիպրոսի թուրքական մասի պաշտոնյաների արձագանքները և Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի արած հայտարարությունները չեն կարողացել Կիպրոսի (հունական) ղեկավարությանը հետ կանգնեցնել վարած «վտանգավոր և անպատասխանատու» քաղաքականությունից:
Օյմերի կարծիքով, հաշվի առնելով վերջին իրադարձությանները, (հայ-կիպրական ռազմական համագործակցության համաձայնագիր) Թուրքիայում հունիսի 7-ին սպասվող ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր կառավարության համար անհրաժեշտություն է դառնում վերանայել Կիպրոսի նկատմամբ տարվող քաղաքականությունը` որդեգրելով ավելի կարծր մոտեցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |