• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 07:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:08, 02 Հունիս 2015

Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածուի դիտարկումները որոշ հարցերի շուրջ

Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածուի դիտարկումները որոշ հարցերի շուրջ

Թուրքական «Demokrat haber» լրատվական կայքը զրուցել է հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) առաջադրված հայազգի Մուրադ Մըհչըի հետ: Մըհչըն եղել է «Հավասարություն և դեմոկրատիա» կուսակցության հիմնադիրներից մեկը, ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2007 թվականին այդ երկրում անցկացված համապետական ընտրություններին, հանդիսանում է Ստամբուլում հեռարձակվող «Նոր ռադիո» ռադիոկայանի «Քաղաքը քոնն է» հաղորդաշարի պրոդյուսերներից մեկը, վերջին շրջանում առավել ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում գործող հայկական Նոր զարթոնք նախաձեռնության շրջանակներում:

Հարցին, թե ինչու է հատկապես ԺԴԿ-ից առաջադրվել, Մըհչըն պատասխանել է, որ այս պահին ԺԴԿ-ն հանդիսանում է այն միակ կուսակցությունը, որն աշխատում է Թուրքիայի բոլոր ժողովուրդների, կրոնական խմբերի, փոքրամասնությունների, լեզուների ու մշակույթների համար խորհրդարանում հավասար ներկայություն ապահովվելու ուղղությամբ:

Լրագրողի այն հարցին, թե հանդիպումների ժամանակ իր հայ թեկնածու լինելու փաստինինչպիսի արձագանքներ են լինում ժողովրդի կողմից, Մըհչըն պատասխանել է, որ ինքը ընտրություններին մասնակցում է ինչպես հայի, այնպես էլ սոցիալիստի կերպարով: Ինքն ակտիվիստ է դարձել, որովհետև հայերը քաղաքական դաշտում գրեթե ներկայացված չեն, ինչը բխում է Թուրքիայում նրանց փոքր թվաքանակից: Այդ պատճառով էլ զբաղվում է քաղաքականությամբ:

«Մարդիկ այնքան հայ թեկնածու չեն տեսել, որ, հանդիպելով Քոնիացի քրիստոնյա հայ թեկնածուի, զարմանում են ու տարակուսանքի մեջ ընկնում»,- ավելացրել է հայազգի թեկնածուն:

Թուրքիայի ճնշված ժողովուրդների իրավունքների մասին հարցին պատասխանելիս` հայազգի թեկնածուն ասել է. «Մարդիկ, որոնք մշտապես կորուստներ են ունեցել, համախմբվելով սկսել են ձեռք բերել սովորել»:

«Քամփ Արմեն» հայկական որբանոցի ճամբարի մասին խոսելիս` Մըհչըն, ով մասնակցում է ճամբարում կատարվող հերթապահությանը, ասել է, որ այդ ճամբարը հայ համայնքի համար Ցեղասպանության արհավիրքից հետո կրկին վեր հառնելու խորհրդանիշ է: Նա տեղեկացրել է, որ Նոր զարթոնքը, բազմաթիվ հանդիպումների ու համաժողովների ժամանակ ցուցադրելով ճամբարի մասին նկարահանված վավերագրական կինոնկարը, ի ցույց է դել հայերից բռնագրավված գույքերի մասին իրականությունը:

Թեև մամուլում հայտնված ճամբարի վերադարձման մասին խոստումներ կան, բայց այն դեռ չի վերադարձել հայությանը: 

«Հրանտ Դինքը շատ իմաստալից խոսք ուներ` լինել խաղաղության ճառագայթներ: Ես կիրառում եմ «խաղաղության բեռնակիր լինել» արտահայտությունը: …Խաղաղության բեռնակիր ընկերների կարիք ունենք: Քամփ Արմենը վերակենդանանացնող համերաշխության կարիք ունենք»,-նշել է պատգամավորի հայ թեկնածուն:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
11:44, 18 օգոս
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}