Քաղաքական08:48, 30 Մայիս 2015
Անկարայի քաղաքապետի ուշագրավ հայտարարությունը հայերի մասին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայերի կապակցությամբ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Չնշելով իր ունեցած տվյալների աղբյուրը` քաղաքապետը հայտարարել է, թե քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հանրահավաքին մասնակցելու համար Եվրոպայից ու Հայաստանից Ստամբուլ է եկել 150-200 հայ:
Ինչպես նշում է թուրքական « samsunhaber» լրատվամիջոցը, Գյոքչեքը, քրդերին կոչ անելով չմասնակցել ԺԴԿ-ի` այսօր կայանալիք հանրավաքին, նշել է.
«Հայերն այդ հանրահավաքին ի՞նչ գործ ունեն, որովհետև նրանք դա դիտում են որպես Հայաստանի ազատագրության հանրահավաք: Մեզ դիտող իմ քուրդ եղբայրներ, մի գնացեք, մի մասնակցեք այդ հանրավաքին, որովհետև դա քրդերի հանրավաք չէ: Բոլոր իմ քուրդ եղբայրները թող սա իմանան. դա հայերի հանրահավաքն է, թեև մինչև վերջ քուրդ բառն են օգտագործելու»:
Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև վերոնշյալ քրդամետ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |