• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 13:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:27, 29 Մայիս 2015

Մարգար Եսայան. «Թուրքիայում վերջ է դրվել 1915-ի ժխտմանը»

Մարգար Եսայան. «Թուրքիայում վերջ է դրվել 1915-ի ժխտմանը»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ Թուրքիայի հայ համայնքի ամենահիմնական խնդիրը ներքին կազմակերպվածությունն է: 

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Եսայանն անդրադարձել է Թուրքիայի տարբեր օրակարգային խնդիրներին, այդ թվում նաև՝ Թուրքիայի հայ համայնքին և  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԱԶԿ-ի հայ թեկնածուն նշել է, որ նախկինում գոյություն ուներ 1863թ. հայկական կանոնադրությունը, (Օսմանյան կայսրությունում – խմբ.) , որի հիման վրա ստեղծվել էր հայկական մեջլիս, և այդ օրգանը բավական ժողովրդավարական էր ու կազմակերպում էր հայկական համայնքի կյանքը: Սակայն Թուրքիայի միակուսակցական շրջանում այդ մեջլիսը լուծարվեց և հայերը զրկվեցին իրենց խնդիրները կարգավորող ու կարևոր որոշումներ կայացնող իրավական մարմնից:

Եսայանը հույս է հայտնել, որ ներկայիս Թուրքիայում հնարավոր կլինի վերստեղծել նման քաղաքացիական խորհուրդ:

«Հուսով եմ, որ պատրիարքարանի իրավական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների միջոցով հիմնադրամների՝ նոր տերերի ընտրության շնորհիվ  և ամենակարևորը, հայկական համայնքի քաղաքականության որոշիչը հանդիսացող  պատրիարքարանի հետ միասին հնարավոր կլինի համատեղ աշխատող քաղաքացիական խորհուրդ ստեղծել»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ ԱԶԿ պատգամավորի թեկնածուն նշել է, որ Թուրքիայում այս առումով բավական դրական իրավիճակ է ստեղծվել: Նա հիշեցրել է վերջին երկու տարում հրապարակված պաշտոնական ցավակցական ուղերձները՝ նկատելով, որ վարչապետի և նախագահի մակարդակով ժխտումը Թուրքիայում արդեն վերացել է: Նաև վերացվել է ցեղասպանության թեմայի քննարկման տաբուն՝ և հոգեբանական , և իրավաբանական առումով:

«Պետությունը լրջորեն փոխել է իր մոտեցումը 1915թ. դեպքերի վերաբերյալ և դա նշանակում է, որ ժխտմանն արդեն վերջ է տրվել: Վերջին 13 տարիների ընթացքում պետությունը հրաժարվել է հայերին՝ որպես թշնամի և օտար ներկայացնելու գործընթացից»:

Մարգար Եսայանը նաև կարծիք  է հայտնել, որ եթե ԱԶԿ-ն ևս 10-15 տարի մնա իշխանության ղեկին, ապա 5-10 տարի հետո Հայկական հարցը Թուրքիայում այլևս կդադարի գոյություն ունենալուց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}