Քաղաքական09:56, 28 Մայիս 2015
Դեմիրթաշին քննադատում են Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Անկարայի պատգամավոր Էմրուլահ Իշլերը քննադատել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով հայտարարել էր Հայոց ցեղասպանության եղելության և դրանում քրդերի գործուն մասնակցության մասին:
Ինչպես հայտնում է թուրքական «ihlas» լրատվական գործակալությունը, Իշլերը նշել է, որ թուրքերը և քրդերը պատմության ոչ մի ժամանակաշրջանում ցեղասպանություն չեն գործել:
«Դեմիրթաշը սա պետք է լավ իմանա: Թուրքերի և քրդերի պատմության մեջ ցեղասպանություն հասկացություն չկա: Այս տարածքներում դարերով ապրող թուրք և քուրդ ժողովուրդները ուս ուսի տված պայքարել էին ընդհանուր թշնամու դեմ, երբեք ցեղասպանություն չեն գործել: Դեմիրթաշը այդ անզգույշ արտահայտությունների համար պետք է ներողություն խնդրի թե թուրքերից, թե քրդերից»:
Շարունակելով մեղադրանքները Դեմիրթաշի հասցեին` Իշլերը հավելել է, որ նման խոսքերով և արտահայտություններով ԺԴԿ-ի համանախագահը փորձում է ուղերձ հղել Հայկական սփյուռքին:
«Թաքսիմի դեպքերի հետ կապված հայտարարություններով էլ ուղերձ էր հղում Իսրայելին»,- նշել է ԱԶԿ-ական պատգամավորը` հավելելով, որ նման հայտարարություններից պարզ է դառնում, որ ԺԴԿ-ն միջազգային նախագիծ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |