Քաղաքական10:56, 20 Մայիս 2015
Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել հայազգի ընդդիմադիր թեկնածուին

«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Սելինա Դողանն ու «ԺՀԿ» փոխնախագահ Էնիս Բերբերօղլուն մայիսի 19-ին հանդիպել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ըստ թուրքական «acikhaber.net» լրատվական կայքի տեղեկության՝ Ստամբուլի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմնադրամում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել Սելինա Դողանին: Հանդիպմանը մասնակցել են նշյալ հիմնադրամի պատվավոր նախագահ Մելքոն Քարաքյոսեն և հիմնադրամի ղեկավարությունը, Շիշլիի փոխթաղապետ Վազգեն Բարընը, Նուրան Չեթինքայան, Պոլսի հայ համայնքի մի շարք անվանի անուններ և մեծ թվով հայ քաղաքացիներ:
«ԺՀԿ» փոխնախագահ Բերբերօղլուն հանդիպման ժամանակ նշել է, որ դեմ է «ազգային փոքրամասնություն» արտահայտության կիրառմանը և հայերը, Թուրքիայում ապրող մյուս ազգերի պես, իրական քաղաքացիներ են: Նա նաև նշել է, որ ազգային չափանիշի վրա հիմնված քաղաքականությունը հանգեցնում է հասարակության մեջ օտարացման ու թշնամանքի առաջացմանը:
Իսկ Սելինա Դողանը , հիշեցնելով իր հայ լինելը, նշել է, որ այսուհետ, ի դեմս իրեն, Անկարայում կլինի մեկը, ով կզբաղվի հայկական համայնքին հուզող հարցերով: Նա նաև անդրադարձել է «ԺՀԿ» –ի կողմից իր թեկնածության առաջադրման հարցին, որը քննադատությունների ու կասկածների պատճառ էր հանդիսացել:
«Մինչև հիմա իմ կուսակցության կողմից որևէ ճնշման չեմ ենթարկվել, որևէ բացասական դեպք տեղի չի ունեցել», - ասել է Դողանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «ԺՀԿ»-ն փոխվել է,իսկ տարբեր ազգերից թեկնածուների առաջադրումը վկայում է , որ այսուհետ ԺՀԿ-ն ավելի ազատական քաղաքականություն է վարելու:
Հայկական համայնքի անունից հանդես եկող Վազգեն Բարընը, հայտնելով իրենց աջակցությունը Սելինային՝ որպես Անկարայում հայ համայնքի ներկայացուցիչ, ասել է, որ հավատում է ընտրություններում Սելինայի հաղթանակին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «ԺՀԿ»-ի առաջնորդները առաջիկա շաբաթ օրը հանդիպում կունենան նաև հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |