• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:25, 15 Մայիս 2015

Թուրք մտավորականն առաջարկում է հայերին վերադարձնել բռնագրավված «Քամփ Արմենը»

Թուրք մտավորականն առաջարկում է հայերին վերադարձնել բռնագրավված «Քամփ Արմենը»

Թուրք գիտնական, գրող, հրապարակախոս, պրոֆեսոր Բասքըն Օրանը «T24» կայքում հրապարակված «Հայկական գույքը վաճառելու են հայերին» հոդվածում անդրադարձել է Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» ամառային ճամբարի խնդրին: Օրանը ներկայացրել է այն պատմական հանգամանքները, որոնք պատճառ են դարձել ներկա  իրավիճակին և առաջարկել է իրավիրճակից դուրս գալու լուծումներ:

Օրանը գրում է, որ «Քամփ Արմենի» շնորհիվ կրկին օրակարգում է հայտնվել պետության կողմից  ոչ մահմեդական հիմնադրամների թալանը, որը ստացել է «1936 հրամանագիր» անունը:

Ըստ Օրանի՝ թուրքական ազգային-պետության քաղաքականությունը  երկու հիմնական  ուղղություն ունի՝

1. Թուրքացնել նրանց, ում  հնարավոր է (ոչ թուրք մահմեդականներին):

2.  Էթնո-կրոնական զտման ենթարկել նրանց, ում հնարավոր չէ ասիմիլացնել (ոչ մահմեդականներին):

Ըստ հոդվածագրի՝  «Քամփ Արմենը» այս երկրորդ կատեգորիայի վառ օրինակ է:

1936 թվականի պետության որոշմամբ ոչ մահմեդական հիմնադրամները իրավունք չունեին անշարժ գույք ձեռք բերել, և 1936 թվականից հետո նրանց ձեռք բերած անշարժ գույքը  առանց հատուցման բռնագրավվում էր: Բասքըն Օրանը այս քաղաքականությունը համեմատում է մութ փողոցում քայլող մարդու վրա հարձակվելով թալանելուն:

Նա նշում է, որ  այս ամոթալի երևույթին վերջ տրվեց 2008 թվականին ընդունված հիմնադրամների մասին օրենքով: բայց արդյունքում առգրավված ունեցվածքի միայն 20 տոկոսն է  վերադարձվում, որի մեջ չկա «Քամփ Արմենը»: Այս տարածքը պետությունը 1983 թվականին առգրավել և անվճար հանձնել էր Սաիթ Դուրմազին: Վերջինս տարածքի նախկին սեփականատերն էր, որից հայկական հիմնադրամը1962 թվականին գնել էր տարածքը:

«Այստեղ  կարևորն այն է, որ  հայկական հիմնադրամի ձեռքից խլելով թուրքերին հանձնեն, այսինքն՝ թուրքականացնեն»,- գրում է Օրանը:

«Սա այն վայրն է, որտեղ ծանոթացել են Հրանտ Դինքը և Ռաքելը, որտեղ ամռան ամիսներին խնամել են որբ, անտեր, աղքատ հայ երեխաներին»,-նշում է հոդվածագիրը՝ ներկայացնելով լուծման տարբերակները և առաջ քաշելով լուծման սեփական տարբերակը:

1. Փոխհատուցում

Ճամբարի կարևոր նշանակության պատճառով հայ համայնքը նրա դիմաց փոխհատուցում չի ընդունում: Անգամ եթե հայերը համաձայն լինել փոխհատուցման, դա հնարավոր չէ, քանի որ 2008 թվականին հիմնադրամների մասին նոր օրենքով փոխհատուցում նախատեսվում է միայն այն ունեցվածքի համար, որը գտնվում է գանձարանի կամ հիմնադարամների գլխավոր վարչության իրավասության ներքո:

2. Գույքի օտարում

Հանրային նպատակներով օտարված գույքը պետությունը համապատասխան նպատակների համար օգտագործման պայմանով կարող է հանձնել այլ անձանց: Սակայն այս դեպքում էլ պետությունը մի օր կարող է հրաժարվել և գույքը հետ վերցնել:

Նման պայմաններում Օրանն առաջարկում է արդար և վերջնական լուծում: Այն է՝ ճամբարը սեփականության վկայականի համաձայն հանձնել հայկական համայնքին:

«Եթե պետությունն իրեն իսկապես պետություն է համարում այս ամոթը պետք է մաքրի և կայուն մի լուծում գտնի: Թող նոր օրենք ընդունեն, ըստ որի, 1936 թվականի որոշման արդյունքում հիմնադրամներից առգրավված և այլ անձանց վաճառված գույքը վերջին սեփականատիրոջից պետք է գնել և հանձնել համապատասխան սեփականության վկայական ունեցող հիմնադրամին»,- եզրափակել է Օրանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}