• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 13:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:25, 14 Մայիս 2015

Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. Ես «կեցցե փադիշահը» ասող հայերից չեմ

Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. Ես «կեցցե փադիշահը» ասող հայերից չեմ

Թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Գարո Պայլանը հարցազրույց է տվել թուրքական «ozgur-gundem.com» լրատվակայքին:

Նա մասնավորապես կարծիք է հայտնել, որ ԺԴԿ-ն հավասարության սկզբունքով է վերաբերվում Թուրքիայի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից: Եվ Թուրքիայի քաղաքացի հայ ընտրողներn իր օգտին քվեարկելու դեպքում ոչ թե անձամբ Գարո Պայլանի կամ իր հայ լինելու համար են քվեարկելու, այլ այն բանի համար, որ նա հավասարության սկզբունքով առաջնորդվող ԺԴԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է:

«Եթե ես «կեցցե փադիշահը» ասող հայերից լինեի, հիմա «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ կլինեի: «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ –CHP)  թեկնածու հայը իմ չափ հաջողակ չէ, քանի որ չի կարող ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին: ԱԶԿ-ի և ԺՀԿ –ի թեկնածուներից ես առավել հաջողակ եմ: Ես կարողանում եմ ազատորեն խոսել անցյալի հետ առերեսման թեմայի մասին և այս առումով հպարտանում եմ իմ կուսակցությամբ»:

Պայլանը ընդգծել է նաև, որ ազգայնամոլություն, ռասիզմ ու կրոնական խտրականություն կիրառելը շատ ավելի հեշտ է, քան խաղաղություն կառուցելը:

«Էրդողանը կրկին չարիք է տարածում: Գուցե դրա հետևանքով մեկ –երկու ավել քվե կստանա, բայց ենթարկվում է Թուրքիան կորցնելու վտանգին: Եթե ԺՀԿ-ն չլինի, այսօր Թուրքիան կարող է պայթյունավտանգ վայրի վերածվել»:

Անդրադառնալով Ստամբուլի Թուզլայի շրջանում ապամոնտաժման վտանգի տակ հայտնված հայկական որբանոցի «Քամփ Արմեն» ամառային ճամբարին` Պայլանը նշել է, որ ոչնչացման այդ փորձն իրականում ցեղասպանության շարունակությունն է:

«Էրդողանը միշտ առաջարկում է այս խնդիրը պատմաբաններին թողնել: Ուրեմն եկեք հենց այս պահից սկսենք ու հետ գնանք: Եկեք սկսենք Թուզլայից: Դա մեր բռնագրավված գույքն է, նախ այն հետ վերադարձրեք: Հետո վերականգնենք արդարությունը քրդական Ռոբոսկի գյուղի գործով, հետո ավելի հետ գնալով՝ Սիվասին (Սեբաստիա) հասնենք, հետո՝ ունեցվածքի հարկին: Էսպես՝ մինչև ցեղասպասնություն: Եթե չենք կարողանում սկզբից սկսելով գալ մինչև այսօր, ուրեմն՝ սկսենք այսօրվանից», - ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի  հայ թեկանծուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}