Քաղաքական09:42, 12 Մայիս 2015
Թուրք ընդդիմադիր առաջնորդը. «Մեր քաղաքական պատմությունը նման անբարոյականություն չէր տեսել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` քեմալական գաղափարախոսության կրող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խստորեն քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական գործունեությունը:
Ըստ թուրքական «Radikal» պարբերականի թղթակից Սերքան Դեմիրթաշի՝ Քըլըչդարօղլուն «թուրքական քաղաքական պատմության ամենամեծ անբարոյականությունն» է համարել այն իրողությունը, որ Էրդողանը, «հրապարակ-հրապարակ» շրջելով, քվե է խնդրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) օգտին:
«Մեր քաղաքական պատմությունը նման անբարոյականություն չէր տեսել: Եվ չի եղել այնպիսի շրջան, որ պատվի և արժանապատվության գաղափարները այսչափ էժանացված լինեն»,- նկատել է ընդդիմադիր կուսակցապետը:
Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին՝ «թուրք հասարակության մեջ պատվի և արժանապատվության գաղափարների ոչնչացման համար»: Դժգոհություն է հայտնել, որ ԱԶԿ-ն քաղաքական պայքարի գործիք է դարձնում կրոնը: Մասնավորապես, պատասխանելով այն մեղադրանքներին, թե ԺՀԿ պատրաստվում է փակել կրոնական գործերի նախարարությունը և Թուրքիայում արգելել գլխաշորերը, Քըլըչդարօղլուն նշել է, որ այդ ամենը հերյուրանք է ԺՀԿ-ի հասցեին, և վերջինս մտադիր չէ միջամտելու քաղաքացիների կրոնական կամ այլ նախընտրություններին, ընդհակառակը, պատրաստ է աջակցելու ցանկացած կրոնի ներկայացուցիչի՝ իր կրոնին համապատասխան կենսակերպ վարելու հնարավորություն ունենալու հարցում:
ԺՀԿ առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիայում մի շարք լուրջ խնդիրներ կան, որոնց լուծում տալու համար անհրաժեշտ է, որ ԺՀԿ-ն միայնակ լինի իշխանության ղեկին:
«Թուրքիայում անկախ իրավական դաշտ չկա, համալսարանները բարեփոխումների կարիք ունեն, 17 մլն աղքատ կա և այդ աղքատությունը հաղթահարելու խնդիր ունենք: Այս բոլոր խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է, որ ԺՀԿ-ն միայնակ իշխանության գա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |