Քաղաքական13:41, 08 Մայիս 2015
Գյուլը պատասխանել է իր երևանյան այցի վերաբերյալ Էրդողանի քննադատությանը

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս հանդիպել է լրագրողների հետ: Նախկին նախագահն անդրադարձել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն քննադատությանը, ըստ որի, 2008-ին Գյուլի Հայաստան կատարած այցը եղել է սխալ քայլ:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Գյուլը նշել է, որ Էրդողանի խոսքը սխալ է հասկացվել: «Թյուրիմացություն է եղել»,- հակիրճ արձագանքել է Աբդուլլահ Գյուլը:
Իսկ թուրքական «Derin Tarih» ամսագրի գլխավոր խմբագիր, պատմաբան Մուստաֆա Արմաղանը, ով լրագրողներին հաղորդել էր, թե ապրիլի 24-ին Պուտինի Հայաստան կատարած այցի վերաբերյալ Էրդողանի մեկնաբանությունը, ներողություն է խնդրել հաղորդած թյուր տեղեկությունների համար:
Հիշեցնենք, որ Արմաղանը մասնավորապես ասել էր. «Ես նախագահի հետ հանդիպումից դուրս գալուց հետո հաղորդել էի, որ Էրդողանը հայտարարել է, թե մայիսի 9-ին Ռուսաստան չի մեկնելու, քանի որ Պուտինը ապրիլի 24-ին նախընտրել է գնալ Հայաստան: Ինձ մոտ սխալ է տպավորվել, ես էլ սխալ տեղեկություններ եմ փոխանցել մամուլին: Սխալն իմն է: Ներողություն եմ խնդրում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |