• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:29, 06 Մայիս 2015

Թուրքերը համացանցում հետևել են ցեղասպանության թեմային

Թուրքերը համացանցում հետևել են ցեղասպանության թեմային

Թուրքիայի ռազմարդյունաբերության խորհրդին կից տեխնոլոգիաների բաժինը համացանցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քարոզչության վերաբերյալ  վերլուծություն է կազմել, որում ընդգրկվել են Twitter-ում  արված  գրառումները, դրանց աղբյուրները և առաջացրած զգացմունքային ազդեցությունը: Թուրքական «Haber3» կայքը տեղեկացնում է, որ այդ զեկույցը կազմելու համար հատուկ խումբ է ստեղծվել:

Նախ ապրիլի 18-28-ն ընկած ժամանակահատվածում հավաքվել են Twitter-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անգլերեն և թուրքերեն գրառումները: 10 օրվա կատրվածքով հավաքված տվյալների հիման վրա արվել է տրամադրությունների և զգացմունքների վերլուծություն և կազմվել դրանց գրաֆիկան՝ ըստ ժամանակային փոփոխման:

Այսպես ըստ հիշյալ զեկույցի`  ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահ բարաք Օբամայի ուղերձը բացասական զգացումներ է առաջացրել: Ապրիլի  24-ին Գերմանիայի նախագահի,  Հայաստանում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նույնպես բացասական զգացողություններ են առաջացրել:

Նշվում է, որ Twitter-ում ցեղասպանության համար համակարգված քարոզչություն է իրականացվել: Պարզվել է, որ Հայոց ցեղասպանության թեման սատարող, հատկապես արտերկրից արվող թվիթերյան գրառումները համակարգված կերպով կազմակերպվել են որոշակի կենտրոններից և կայքերից, իսկ Twitter-ում առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող #ArmenianGenocide ile #1915NeverAgain հեշթեգերը առաջին  տեղերում պահելու համար համակարգված աշխատանք  է տարվել: 

Աշխարհի տարբեր վայրերից Հայոց ցեղասպանությանն վերաբերյալ գրառումներ անող թվիթերյան հաշիվները ապրիլի 24-ից հետո կամ փակվել են կամ միանգամից պասիվացել, իսկ նման շատ հաշիվներ բացվել էին ապրիլի 24-ից անմիջապես առաջ:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք, որն արձանագրվել է վերլուծության մեջ այն է, որ Գալիպոլիի (Դարդանել) ռազմական գործողությունների 100-րդ տարվան նվիրված միջոցառումների մասին սոցցանցերում ավելի քիչ է խոսվել, քան ցեղասպանության մասին: Ցեղասպանության վերաբերյալ գրառումները գրավել են առաջին 5 հորիզոնականը,  իսկ Գալիպոլին` 6-րդ տեղը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}