• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:16, 06 Մայիս 2015

Թուրքական Zaman թերթի սյունակագրի «Ցեղասպանություն» հոդվածը

Թուրքական Zaman թերթի սյունակագրի «Ցեղասպանություն» հոդվածը

Թուրքական «Zaman» պարբերականը ներկայացրել է, սյունակագիր Հերքյուլ Միլլասի «Ցեղասպանություն» խորագրով հոդվածը, որտեղ թուրք հեղինակը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, այն ընդունելու ու ներողություն խնդրելու հարցին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին բոլորի նման , ես էլ ցեղասպանության մասին կարդացի այն, ինչ չէի ուզենա կարդալ, լսեցի այն, ինչ չէի ցանկանա լսել: Նորից հարցի պատմական ու իրավական կողմի վրա «լույս սփռեցին»: Փաստաթղթեր, ապացույցներ ներկայացրեցին: Թեզեր ու հակաթեզեր պաշտպանվեցին: Հարցի տնտեսական կողմին` այսինքն բռնազավաթված գույքի հարցին անդրադարձողները ավելի քիչ էին: Հիմա մի որոշ ժամանակ այս հարցի մասին կմոռանանք, մեկ էլ մյուս տարի կհիշենք:

Իվ վերաբերմունքը ցեղասպանությանը այլ է: Միշտ միտքս այն առաջին քայլերն են գալիս: Այն առաջին պահերը, երբ մարդիկ լքում են տները: Պատկերացրեք օրերից մի օր ինչ-որ մեկը ծեծում է ձեր դուռը ու ասում: «Պատրաստվեք, վաղը գնում եք» : Արագ մի ճամպրուկ եք պատրաստում: Ի՞նչ կդնեք դրա մեջ: Մի քանի կտոր շոր ու եթե ունեք, փող ու զարդե՞ր, թե տատիկից մնացած ասեղնագործ թաշկինակը, որը միշտ ձեր մոտ եք պահում: Թե ընտանիքի լուսանկարնե՞րը: Մանուկ ժամանակվա խաղալիքները `տիկնիկներն ու գայլուկին չե՞ք վերցնի: Պարտադիր ուտելիք է պետք վերցնել: Բայց մարդը քանի օրվա ուտելիքը կարող է իր հետ վերցնել:

Երեխաների հարցը ավելի դժվար է: Ենթադրենք 6 տարեկանը կարող է քայլել: Բայց 3 և մեկ տարեկանը դժվար թե: Նրանց հայրերին բանակ են տարել: Միայնակ կին եք: Ու քիչ ժամանակ ունեք որոշելու, թե, որ կոշիկը հագնեք: Անհրաժեշտ է, որ խուճապի չմատնվեք:  Հանուն երեխաների պետք է ողջ -առողջ լինեք: Թանկարժեք իրերը վտանգավոր է ձեզ հետ վերցնել: Ճանապարհին կթալանվեք: Գիշերը վրա հասնելուն պես որոշում եք դրանք բակում մի տեղ թաղել:

Պապիկ էլ ունեք: 80 տարեկան: Ինքն իրեն կարող է տիրություն անել և նույնիսկ ամեն օր գյուղի սրճարան կարող է գնալ: Բայց 1-2 ժամից ավել դժվար թե կարողանա քայլել: Այս քայլերթերում հանձնվողների հետ ի՞նչ է լինում: Գիտեք, թե գերի ընկածների հետ ինչ է լինում: Երբ ամբոխը հեռանում է, ճանապարհներին ընկածներին սվիններով սպանում են: Սվին են գործածում, որովհետև չեն ուզում փամփուշտ վատնել: Սպանելը պարտադիր պայման է, քանի որ, եթե չլինի մահվան վախը, ամբոջ ամբոխը տեղում կծնկի:

Կինը առավոտ շուտ, առանց այդ էլ ողջ գիշեր չէր քնել, վերջին անգամ մտնում է ախոռ, նայում է կովի կերին, ջրին, արձակում է թոկը: Բայց չգիտես ինչու առաջին անգամ ուզում է համբուրել կովին, ինքն էլ չհասկացավ, թե ինչու: Այծին խղճում է, եթե կարողանար իր հետ վերցնել, երեխաներին էլ կաթով կապահովեր: Ամենադժվարը շան հարցն էր: Կապ թողնել չի լինի, եթե արձակի էլ իրենց հետևից կգար: Իսկապես որ , շների հետ ի՞նչ արեցին:

Վերջին անգամ բոլոր սենյակները ստուգում է: Ամեն բան ինչպես միշտ իր տեղում է: Երեխաների անկողիները հավաքված են: Լվացված ամաները չորացել են: Սպիտակեղենը ծալում ու պահարանի մեջ է դնում:  Բայց հատակը չի ավլում: Մեկ է` վաղը նորից փոշոտվելու է: Բանալիները դռան դիմացի ծաղկամանի մեջ է դնում: Ամուսինը տեղը գիտի: Սեղանին էլ գրություն է թողնում ամուսնու համար, որ գա ու չզարմանա:  Աղջկա տետրից մի էջ է պոկում ու գրում. «Մեզ ինչ-որ տեղ են տանում: Առաջին հնարավորության դեպքում կգրեմ քեզ, բոլորս լավ ենք, մի անհանգստացի»:

Պապիկին դժվարությամբ է համոզում:  Չէր ցանկանում գնալ: Երկու երեխային գրկում է: Մեծին զգուշացրնում է, որ կողքից հեռու չգնա: Ես այս պատմության շարունակություն ոչ գրել եմ ուզում, ոչ լսել:  Առանց այդ էլ այսքանը արդեն իսկ ինձ համար չափից շատ է: Մի առավոտ տներից վերջին անգամ դուրս եկած այդ մարդկանց, այդ հարյուր հազարների մասին մտածելը ինձ բավականչափ ցավ է պատճառում:

Իրենց տներից, թաղամասերից, ընկերներից, ընտանեկան գերեզմաններից բռնի կերպով կտրված մարդկանց մասին մտածելիս ներսս խավարում է: Բայց այս հարցում ներողությունն էլ չեմ հասկանում: Դա անողները և դրան ենթարկվածները վաղուց արդեն մահացել են: Նրանց երեխաները և թոռները մեղավոր չեն կարող համարվել: Իսկ անմեղի խնդրած ներողությունը անիմաստ է: Եթե ներողությունը ափսոսանք է նշանակում, ուրեմն անմեղը պետք է հայտարարի, թե ափսոսում է:  Այս հարցում միշտ այս տրամաբանությամբ եմ մտածել: Մինչև որ…

10 տարի առաջ էր, ազգային փորքամասնությունների վերաբերյալ մի գիտաժողովում Ռըդվան Աքարը  ներկայացրեց 1942 թվականի ունեցվածքի հարկը և 1964 թվականի արտահանումները:  Իրադարձությունները ներկայացրեց հերթականությամբ և առանց դրամատիզմի: Եվ ես առաջին անգամ , մի քիչ զարմացած լսեցի այս իրադարձությունների հրապարակավ ներկայացումը: Ասվածներում «սակայն» չկար, «այդ ժամանակաշրջանի պայմաններից ելնելով» չկար , «սոցիոլոգիական պատճառներ» չկար, «ուրիշ դեպքերի հետ համեմատություն» չկար: Միայն մեծ անիրավության բացեիբաց ընդունում կար: Ներողություն էլ չկար, ճանաչում կար:

 Եթե հայրս ողջ լիներ և այդ օրը այնտեղ լիներ և կզարմանար և շատ լավ կզգար մտածեցի: Հետո արցունքներս փորձեցի թաքցնել: Քանի որ առանց պատճառն հասկանալու, լաց էի լինում: Ես կյանքումս 3 անգամ եմ լաց եղել: Մեկը երիտասարդ ժամանակ սիրո պատճառով, մեկը հետագայում մի մահվան հետ էր կապված և 3-րդն էլ այդ օրն էր, այդ ելույթի ժամանակ: Իրականում մի դրության մեջ էի, որը իմ տրամաբանությամբ չէի ցանկանում ընդունել: Պարզվում է ընտանիքիս հետ կատարված  անարդարության հանրային ընդունումն էի ուզում: Անկեղծորեն էի ուզում: Չնայած գիտակցական մակարդակում այլ կերպ էի մտածում:

Մարդու հետ կապված այնքան շատ բան կա, որ չեմ հասկանում: Ներողություն խնդրելուն հավասար մի վերաբերմունք ցույց տալը ինչո՞ւ է որոշների համար այդքան դժվար: Ի՞նչի համար է ապստամբությունը: Եթե ընդունեն, այն ինչը բոլորը գիտեն, ինչ կլինի: Մյուս կողմից էլ եղածը եղել է, անողը արդեն չկա, ինչ իմաստ ունի ներողությունը:  Հետագայում, երբ մարդուն ավելի լավ հասկանանք, այս հարցերին երևի թե գիտական պատասխաններ կգտնենք: Տուժածներին և իրենց հարազատների մի տեսակ ներողություն սպասելը արդեն ընդունում եմ, առանց պատճառն հասկանալու:

Սակայն այդ «ընդունումը» եթե ճնշման տակ է լինելու կամ քաղաքական ենթատեքստ է ունենալու, ապա այդ ներողությունը վաղը հերքում կդառնա , ու դա ավելի վիրավորական կլինի: Ուրեմն ավելի լավ է ընդհանրապես չլինի:  Դեպքերն և զգացմունքների բացակայությունը կարծես նորից ես վերապրում… 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}