Ցեղասպանություն07:49, 01 Մայիս 2015
ԵԽ-ի` ցեղասպանության մասին որոշումը չի ուղարկվել Թուրքիա

Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած որոշումը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Անկարա ուղարկվելու նպատակով ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից հանձնվել էր ԵՄ մշտական ներկայացուցչություն: Սակայն Թուրիայից եկած ցուցումի շրջանակներում ԵՄ մշտական ներկայացուցչությունը որոշումը վերադարձրել ԵԽ` առանց Թուրքիա ուղարկելու:
Թուրքական «Hyurriyet»-ի տեղեկացմամբ` վերջին ժամանակներում Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված գրեթե բոլոր որոշումները հետ են ուղարկվել: Որոշումները հետ ուղարկելու պրակտիկան սկսվել է Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերի վերաբերյալ ընդունված որոշումով:
Թերթը նկատում է նաև, որ Թուրքիայի համար անընդունելի որոշումների հետ ուղարկելը խորհրդանշական բնույթի ռեակցիա է: Թեև նշվում է, թե չի կարելի ասել, որ այդ քայլը որևէ ազդեցություն կունենա ԵԽ-ի վրա:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 15-ին տեղի ունեցած նստաշրջանում Եվրախորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը և առերեսվել սեփական պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |