Քաղաքական10:31, 29 Ապրիլ 2015
Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է ահաբեկիչներին աջակցող Թուրքայի գործողությունները

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիփ և Ջիսր քաղաքներում ռազմական գործողություններ իրականացնող ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու մեջ:
Ըստ թուրքական «Ulusal kanal» լրատվական կայքի` Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը մասնավորապես նշել է, որ «Ալ-Նուսրա» իսլամական ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունն աջակցություն է ստանում Թուրքիայից:
«Ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներն իրականացվում են թուրքական բանակի թիկունքային և կրակային աջակցությամբ»,- նշված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Նաև ընդգծվում է, որ Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը Սիրիայի իշխանությունների դեմ պատերազմող ահաբեկչական կազմակերպություններին, ուղղակիորեն որակվում է որպես հարձակում Սիրիայի վրա:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Ալ-Նուսրա»-ն իր վերահսկողության տակ էր վերցրել, Սիրիայի Իդլիփ քաղաքից 55 կմ հեռավորության վրա գտնվող Ջիսր քաղաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |