• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 01:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:13, 28 Ապրիլ 2015

Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիայի Էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը հրավիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին և Վատիկանի պատվիրակությանը «Expo 2015» ցուցահանդեսի շրջանակներում այցելել Թուրքիայի տաղավար: Ըստ թուրքական «Cumhuriyet» լրատվական կայքի՝ իտալական մամուլը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Վատիկանին ուղղված խաղաղության ժեստ:

Նշվում է, որ Վատիկանն արդեն դրական պատասխանել է տվել Թուրքիայի հրավերին և այս տարի Միլանում անցկացվելիք ցուցահանդես-վաճառքի ժամանակ կայցելի Թուրքիայի տաղավար:

Ադնան Յըլդըրըմը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Պապին մեծ գոհունակությամբ կհյուրընկալեն Թուրքիայի տաղավարում: «Եթե անգամ Պապն անձամբ էլ չգա, կարող ենք Վատիկանի պատվիրակությանը հյուրընկալել, այդպիսով կարող են ծանոթանալ Թուրքիայի պատմական, քաղաքակրթական արժեքներին»:

Յըլդըրըմն անդրադառնալով Պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ ասել է. «Գուցե անգամ Վատիկանը նման բան չէր սպասում: Թուրքիան միշտ հայտնել է, որ իր արխիվները բաց են աշխարհի պատմաբանների առաջ»:

Էկոնոմիկայի փոխնախարարը կարծում է, որ  երկու երկրների հարաբերությունները նախկին մակարդակին կվերադառնան և Թուրքիան միշտ պատրաստակամ է այդ առումով:

Հիշեցնենք
, որ Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները լարվել էին ապրիլի 12-ից հետո, երբ Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ հայերի կոտորածն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պապի հայտարարությունից հետո Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Վատիկանում իր արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}