Տարածաշրջան13:04, 27 Ապրիլ 2015
Գյուլ. «Հայերն այդպես էլ չհամաձայնեցին պատմական հանձնաժողով ստեղծել»

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պետությունը ստիպված էր հայերի ապստամբությունների դեմ որոշ միջոցառումներ իրականացել և նրանց այլ վայր տեղափոխելու որոշում կայացնել: Քաթարի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գյուլը նշում է, որ տեղահանության որոշման ընդունման պատճառը հայերի ազգային պատկանելությունը չէր: Որպես ապացույց նա նշել է, որ Ստամբուլում հայ բնակչության դեմ ոչինչ չի արվել, նույնիսկ հայ քաղաքացիները շատ կարևոր պաշտոններ էին զբաղեցնում կառավարությունում, դատարաններում, նրանք դեսպաններ էին և շարունակում էին իրենց պարտականությունները կատարել: Հայկական եկեղեցիներն էլ բաց էին:
Գյուլը ցավ է հայտնել, որ պատերազմական պայմաններում ընդունված որոշմամբ հարյուր հազարավոր օսմանցի հայեր ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրերը, ինչի պատճառով մեծ տառապանքներ են կրել: Ըստ Գյուլի՝ տառապանքներ են կրել նաև մուսուլման թուրքերը, որոնք տեղահանվել են Բալկաններից, որտեղ ապրել էին հարյուրավոր տարիներ:
Նախկին նախագահը նշելով, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկած առաջնորդները չեն ցանկացել անցյալի դառը հիշողությունները փոխանցել սերունդներին, որպեսզի նրանց մեջ թշնամունթյուն չներարկեն, ամբողջ մեղքը գցել է Հայկական սփյուռքի վրա:
«Հատկապես արևմտյան երկրներում ապրող Հայկական սփյուռքը այդ տառապանքը հասցրեց թշնամության և քայլեր արեցին դրանք վրեժխնդրության հասցնելու համար: Այդ ամենը նրանց համար մի տեսակ մոտիվացիա եղավ, դրսում համախմբվելու համար: Մի շարք երկրներում էլ հատկապես արևմտյան, որոնք առանձնապես համակրանք չունեին մահմեդական երկրների հանդեպ այդ դեպքերը սկսել են հիշատակել որպես ցեղասպանություն»,- ասել է Գյուլը:
Նա նշել է նաև հայերը երբեք չեն համաձայնել պատմական հանձանժողով ստեղծելու շուրջ: «Երբ ես դեռ արտգործնախարար էի, նախաձռնությամբ հանդես եկանք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր հանձնաժողվ ստեղծվի, որի մեջ կարող էին նաև ամերիկացիներ և ռուսներ ընդգրկվել: Նրանք այդպես էլ չհամաձայնեցին պատմական հանձնաժողով ստեղծել, որը կազմված կլիներ գիտնականներից»,- հիշեցրել է Գյուլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |