• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:17, 25 Ապրիլ 2015

Թուրք լրագրող. «Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ, անանուն գերեզմաններ: Սա է իմ տեսած 1915-ը»

Թուրք լրագրող. «Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ, անանուն գերեզմաններ: Սա է իմ տեսած 1915-ը»

Թուրքական «CNNTürk» հեռուստաալիքի միջազգային լուրերի խմբագիր, լրագրող Էրդեմ Այդընը ապրիլի 24-ին հրապարակած իր «Իմ տեսած 1915-ը» հոդվածում կիսվում է տարիներ առաջ Մալաթիա և Սվաս (Սեբաստիա) կատարած իր այցելության մասին հուշերով:

Հոդվածի հիմնական հատվածը ներկայացնում ենք ստորև`

«Սրանից 6 տարի առաջ, արտասահմանցի մի լրագրողի հետ, ով Հրանտ Դինքի մասին հոդված էր գրում, որպես թարգմանիչ գնացել էի Սվաս և Մալաթիա: Ասում են, երբ մարդ իր աչքով է տեսնում, ավելի շատ է հավատում: Ինձ հետ էլ այդպես պատահեց:

Սվասում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեցինք: Գնացինք մի հայ ոսկերչի արվեստանոց: Հիշում եմ «Որպես ազգային փոքրամասնություն որևէ խնդիր ունենո°ւմ եք» թարգմանածս հարցը և ոսկերչի դեմքի տարօրինակ ժպիտը, խուսափողական հայացքով պատասխանած «Ոչ»-ը:

Ոսկերչի որդու հետ դուրս եկանք Սվասում շրջելու: Հիշում եմ հովտի դափ-դատարկ կանաչը ու դրա միջով անցնող գետը: Այնտեղ քարը քարի վրա չէր մնացել, բոլոր հետքերը ջնջված էին: Չէ, բոլորը չէ. մի հետք կար:  Հովտի մի անկյունում` զինվորական գոտում, մի ավերակ եկեղեցի և կողքին մի գերեզմանոց կար: Եկեղեցի մտնելու թույլտվություն չուներ, ամաչելով պատմեց, որ մի օր ապօրինի ճանապարհով մտել է: Փայտյա դուռը բացեց, մտանք գերեզմանոց:

Գերեզմանաքար չկար, տեղ-տեղ հողի վրա ոսկորներ կային:  «Գանձ որոնողներն ու բժշկական համալսարանի ուսանողները..»,- մրմնջաց: Ասաց, որ ուսանողները դասի համար այստեղ ոսկորներ են փնտրել: Պապիկի գերեզմանը ցույց տվեց, անձայն աղոթում էր: Ոչ գերեզմանաքար կար, ոչ անուն…

Տարիներ անց այնտեղ նկարածս նկարները արմատներով սվասցի մի ֆրանսահայ լրագրողի ցույց տվեցի: Հայացքը թափառում էր նկարներիս վրա ու մրմնջում. «Սա այն տեղն է.., սա էլ` այն մի տեղը»: Ինձ ասաց` քո մասին կգրեմ: Գրեց թե չէ, չգիտեմ, բայց ես եմ հիմա նրա մասին եմ գրում:

Ուրի՞շ ինչ տեսա:  Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ տեսա: Մալաթիայում տեսա այն չափազանց համեստ տունը, որտեղ ծնվել էր Հրանտ Դինքը:  Տեսա տան կողքին գտնվող գմբեթը փլված եկեցեցին: Մի քիչ այն կողմ այսպես կոչված «գյավուրներ»-ի գերեզմանները տեսա: Մալաթիայում սպանված 3 քրիստոնյա լրագրողների գերեզմանները տեսա:

Սա է փոքրիկ այցից փոքրիկ հուշը: Գիրք գրելու ծրագիրը պահարան դրվեց, բայց տեսածներս ընդմիշտ ինձ հետ մնացին: Ահա սա էլ իմ տեսած 1915-ն էր»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}