• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 03:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:32, 24 Ապրիլ 2015

Ստամբուլում ցեղասպանության հիշատակման միջոցառումներ են տեղի ունենում

Ստամբուլում ցեղասպանության հիշատակման միջոցառումներ են տեղի ունենում

Ստամբուլում ապրիլի 24-ի առավոտվանից սկսած մեկնարկել  են Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումները: Միաժամանակ երկու խմբերի կողմից իրականացվող միջոցառումներից առաջինը տեղի է ունեցել 3 ականավոր պոլսահայ մտավորականնեի` Կոմիտաս վարդապետի, Ավետիս Նաքաշյանի և Ռուբեն Սևակի տների առջև: Միջոցառման մասնակիցները հավաքվել են Ստամբուլի Էմլադաղ թաղամասի Հանրապետություն պողոտայում գտնվող այն տների մոտ, որտեղ ապրել ու որտեղից ձերբակալվել են Կոմիտասի վարդապետն ու Ավետիս Նաքաշյանը: Այդտեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Կոմիտասի կյանքի և մահվան մասին պատմող հայերեն և թուրքերեն լեզուներով հայտարարություն է ընթերցվել և ցեղասպանության հետ առերեսվելու կոչ արվել:

Այնուհետև ներկաները, որոնց շարքերում են եղել Թուրքիայում գործող «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP-ԺԴԿ) քրդամետ կուսակցության անդամներ ու նույն կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Գարո Պայլանը, շարժվել են դեպի այն բնակարանը, որտեղ ապրել է բանաստեղծ Ռուբեն Սևակն ու ծաղկեպսակ դրել շենքի առջև:

Հիշատակման միջոցառմանը մասնակցել է նաև Ռուբեն Սևակի թոռը:

Ըստ թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի` «Ճանաչիր, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» վերտառությամբ պաստառներով մեկ այլ խումբ էլ ժամը 11:00-ին հավաքվել է Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասի Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև, որտեղ 1915-ին պահվել են ձերբակալված հայեը: Այստեղ ևս մամուլի համար անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով հայտարարություն է ընթերցվել, որտեղ Հայոց ցեղասպանությունից բացի դատապարտվել է նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Հողորդվում է, որ միջոցառումների շարքը շարունակվում է և 19:15-ին ևս մեկ հիշատակման արարողություն տեղի կունենա Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքի դիմաց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}