Քաղաքական17:48, 24 Ապրիլ 2015
Թուրքիայի արտգործնախարարությունը Պուտինին դատապարտող հայտարարություն է տարածել

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահին 1915-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելու համար:
Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, 1915-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Մենք մերժում ենք նման մոտեցումը և դատապարտում: Իրավունքի բացահայտ խախտում հանդիսացող այդօրինակ քաղաքական հայտարարությունները Թուրքիայի համար իրավականորեն առ ոչինչ են:
Այս հարցում եթե Ռուսաստանը կարող է մի բան անել, ապա դա այն է, որ մի կողմ թողնի իր կողմնակալ դիրքորոշումը և հայերին ու Հայաստանին ուղղված Թուրքիայի բարեկամության, խաղաղության կոչերին դրական արձագանք տա և խրախուսի»:
Թուրքիայի ԱԳՆ-ն ակնկալիք է հայտնել, որ Ռուսաստանը կկարևորի Թուրքիայի հետ բարեկամությունը, բայց եթե համառի իր սխալ վարքագիծը, ապա չի կարողանա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը օգտակար լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |