Քաղաքական17:23, 23 Ապրիլ 2015
Էրդողանի ապրիլքսաներեքյան ելույթը. Ապրիլի 24-ին հանդես կգա ուղերձով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ Ստամբուլում տեղի ունեցած այսպես կոչված «Խաղաղության համաժողովում» հանդես գալով ելույթով, անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարցին:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես ասաց. «Հայկական պնդումները ամբողջովին անհիմն են, դրա մասին մեր արխիվներն են վկայում: Ես 12 տարի է վարչապետ եմ եղել և մոտ մեկ տարի է, ինչ նախագահ եմ: Այս ողջ ընթացքում տարբեր միջազգային հարթակներից ասել եմ, որ մեր արխիվները բաց են: Ավելին ասեմ` մենք պատրաստ ենք բացելու նույնիսկ մեր ռազմական արխիվները»:
Անդրադառնալով Թուրքիայում գտնվող հայերին` Էրդողանը նշել է, թե ղեկավարած երկրում ներկայումս կա մոտ 80 հազար հայ. «Նրանցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- շարունակել է Էրդողանը,- իսկ մնացածը` աղքատության պատճառով Հայաստանից եկած ապօրինի ներգաղթյալներ: Բայց մենք նրանց չենք արտաքսում: Ով, հայկական սփյուռք, այս 40 հազար քաղաքացիներից հարցրու, թե այստեղ բռնություն կա՞»:
Էրդողանը իր խոսքում նշել է նաև, որ վաղը Պոլսի Հայոց պատրիարքարանում կայանալիք արարողությանը կմասնակցի ԵՄ հարցերով նախարարը, իսկ ինքը հանդես կգա ուղերձով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |