Ցեղասպանություն13:01, 23 Ապրիլ 2015
«Ակօս»-ը առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով: «Ակօս»-ի այս համարի շապիկին հայերենով գրված է «Պիտի չմոռնանք եւ միասին պիտի քալենք դէպի յառաջ» արտահայտությունը, որին ուղեկցում է թուրքերեն «Չվերջացող հերքում, ամենաերկար ցեղասպանությունը» խորագիրը:
Թերթում տեղ գտած լուրերում ասվում է. «Մենք ականատես ենք նրան թե ինչպես է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարած պետությունը պարում իր «հերքման պարը»: Դա 100 տարի շարունակ ճնշված, աղավնու անհագստությամբ ապրող ժողովրդի շուրջ հերքումի շուրջպար է: Ոչ հերքումն է ավարտվել, ոչ էլ ցեղասպանությունը: Այս հողերում մեզ պահողը միայն մեր նախահայրերն ու արմատները չեն , այլ միևնույն ժամանակ մեզ հետ միասին արդարություն որոնողների գոյություն է և աջակցությունը»:
Թերթի այս համարում տեղ են գտել «Ամեն հայ մի ապացույց է», «Հայոց ցեղասպանության ոգին` Թալեաթ փաշան», «Ցեղասպսնության առաջին 20 տարում համաշխարհային մամուլը ի՞նչ ասաց», «20 տարվա ընթացում ո՞րտեղից ու՞ր հասանք», «Քրդերը և մեկ այլ հայացք» վերնագրերով հոդվածներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |