• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հունվար, 2023
Ուրբաթ 18:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:09, 21 Ապրիլ 2015

Մահչուփյան. «Թուրքերը որոշ պարզ ճշմարտություններ պետք է տեսնեն»

Մահչուփյան. «Թուրքերը որոշ պարզ ճշմարտություններ պետք է տեսնեն»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական  Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, և այլ բան կարծելու հնարավորություն իսկ չի թողնում:

Մահչուփյանն իր «Որոշ պարզ ճշմարտություններ» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը  տարածվելով աշխարհով մեկ իրենց ինքնությունը  և մշակույթը պահպանելու համար միջոցներ էին փնտրում: Ըստ Մահչուփյանի` այդ փնտրտուքի համար հիմք դարձավ «աշխարհով մեկ սփռվելը» հիշողության մեջ վառ պահելու գաղափարը: Իսկ հետագայում ասպարեզ բերված «ցեղասպանություն» բառը դարձավ այդ «հիշողությունը վառ պահելու» գործընթացի գաղափարական հենքը:

Մահչուփյանը գրում է. «Հայոց ցեղասպանություն» տերմինը կարճ բնորոշումն է  այն ամենի, ինչը տեղի է ունեցել, և այն, ինչը հայերը կորցրել են ու ավելին ասելու կարիք չի մնում: Այս տեսանկյունից «ցեղասպանություն» եզրույթը հայերի համար ունեցել և օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն: Օգտակարն այն էր, որ յուրաքանչյուր ընտանիքի դառը անցյալը դառնում էր համընդհանուր ցավի մի մասը: Միաժամանակ վնասակար էր, քանի որ տեղի ունեցածը գաղափարականացվում էր, քաղաքականացվում և ներկայացվում որպես մարդկային զգացմունքայնությունից անդին մի առաքելություն»:

Մահչուփյանը գրել է նաև թուրքերի վրա տեղի ունեցած իրադարձությունների օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն մասին: Նա նշում է, որ  Թուրքիայի ոչ հայ քաղաքացիները այդ մասին իմանում են  կեղծված պատմության միջոցով:  «Պետական քարոզչությունը, որը հանցագործին և տուժողին տեղերով փոխել է, ինչպես նաև խաբեությունը, թուրքերի վրա էլ օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն են թողել: Մի կողմից թուրքերին հնարավորություն տրվեց նոր ինքնություն ձևավորել՝ մոռացության տալով կայսրության անկման  ցավը և գաղթով հեռացող ցավերը: Իսկ մյուս կողմից չկրթված լայն զանգվածները ստիպված եղան օտարանալ իրենց պատմությունից ու մշակույթից և փարվել մակերեսային ինքնության:

Այժմ բոլորը ինչպես իրենք իրենց հետ, այնպես էլ այլոց հետ.  կամա թե ակամա առերսվում են: Կա մի պարզ ճշմարտություն, որ թուրքերը պետք է տեսնեն՝ ՄԱԿ-ի սահմանմամբ 1915-ի տեղահանությունն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան ցեղասպանություն: Բավականին լայնածավալ սահմանման մեջ ցեղասպանություն է համարվում որոշակի էթնիկ խմբին, կամ դրա մի հատվածին իր պատկանելության պատճառով ոչնչացնելը, վնաս հասցնելը կամ մշակույթը ոչնչացնելը: Երեխաներին իրենց մայրերից բաժանելը նույն բառով է բնորոշվում՝ ցեղասպանություն»,- գրել է Մահչուփյանը՝ նշելով, որ «ցեղասպանության» սահմանման մեջ կարևոր է նաև «նպատակի» առկայությունը:

Հոդվածագիրը, անդրադառնալով երիտթուրքերի դիտավորության առկայությանը, գրում է, որ եթե անգամ հայ գաղթականների առաջին քարավանների համար հնարավոր է խոսել «բարի մտադրությունների» մասին, ապա հաջորդ քարավանների դեպքում արդեն նման բան դժվար է ասել: Նա հիշեցրել է, որ  տեղահանության քարտեզը ընդգրկում  է ամբողջ երկիրը, իսկ հայ տղամարդկանց նախօրոք զորակոչում էին, հետո բանվորական վաշտերում զինաթափում: Մահչուփյանը նաև ավելացնում է, որ երիտթուրքերի կենտրոնի, «Թեշքլիաթ-ի Մահսուսի» (Հատուկ կազմակերպություն) և այդ ժամանակվա  Ներքին գործերի նախարարության՝ տեղահանության հարցերով պատասխանատու վարչության արխիվներն ամբողջությամբ այրվել են: Ըստ Մահչուփյանի՝ այն ժամանակ մոտ 2.500 եկեղեցի և 2.000 դպրոցի ու մարդկանց ունեցվածքի առգրավվումը, ինչպես նաև հանրապետական շրջանում ևս բացեիբաց  շարունակված այդ քաղաքականությունն ավելի ամբողջական է դարձնում տեղի ունեցածը:

«Կարճ ասած, այս աշխարհում, երբ ամեն մի վայրագություն «ցեղասպանություն» են անվանում, իրատեսական չէ ակնկալել, որ 1915 թվականը դուրս մնա այդ սահմանումից»,- եզրափակել է Մահչուփյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

5 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում դատ է բացվել
20:39, 15 դեկտ
5 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում դատ է բացվել

Օզթյուրք Թյուրքդողանի դեմ քրգործ է հարուցվել «Վերջ Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ հանուն արդարության և ճշմարտության» վերնագրով հայտարարության համար։

Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով
12:12, 10 նոյ
Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով

Թուրքիայում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի նոր փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։

Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար
15:32, 19 հոկտ
Ֆրանսիայում թուրք աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

Դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել 14-ամյա Հասան Քարաօղլանի նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Կարսում  անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։

Չավուշօղլուին վրդովեցրել է  Թուրքիայի մասնատված քարտեզը
Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի twitter-յան գրառմանը։

Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»
Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»

Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։

Չելիքը հակադարձել է Բոլթոնին
Չելիքը հակադարձել է Բոլթոնին

Նա հոդվածում նշել է, որ Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։

Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը

Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}