• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 16:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:13, 21 Ապրիլ 2015

Թուրքիայի վարչապետը պաշտոնապես ստում է, չի ցավակցում

Թուրքիայի վարչապետը պաշտոնապես ստում է, չի ցավակցում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` նախօրեի երեկոյան պաշտոնապես հրապարակած գրավոր հայտարարությունը թուրքական կողմը փորձում է ներկայացնել իբրև օսմանցի հայերի զավակներին ու թոռներին հղված ցավակցական ուղերձ: Մինչդեռ, դատելով Դավութօղլուի հայտարարության տեքստից, կարելի է կարծել, որ ավելի շատ գործ ունենք ոչ այնքան ցավակցական ուղերձի, որքան մեղադրական եզրակացության հետ:

Ընդ որում այդ մեղադրանքն ուղղված է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը և հայկական սփյուռքին, այլ նաև բոլոր այն 3-րդ կողմերին, որոնք հակադրվում են թուրքական ժխտողականությանը:

Թուրքիայի վարչապետը նշյալներին վերագրում է պատմությունը քաղաքական գործիք դարձնելու մեղք ու հուսադրվում, որ ապագայում նման բան այլևս տեղի չի ունենա: Բացի այդ, Դավութօղլուն Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգներին վերագրում է նույնչափ պատասխանատվություն, որչափ իրենց` թուրքերին: Փաստորեն առանց դատապարտելու ոճրագործությունը` Դավութօղլուն դրա հետևանքների վերացման համար շտապում է պատասխանատվություն դնել հայության ուսերին: Սա վտանգավոր ցինիզմի նոր ուղի է հարթում թուրքական 100-ամյա մերժողականության համար: 

«Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք»:

Թուրքիան ակնհայտորեն ձախողել է Գալիպոլիի մարտերի տոնակատարությունների միջոցով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ստվերելու իր ծրագիրը: Եթե նախորդ տարի Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը օսմանցի զոհերի, այդ թվում և հայերի ժառանգներին ցավակցություն հայտնեց ապրիլի 23-ին, ապա այս տարի վարչապետ Դավութօղլուն իր ցավակցական ուղերձը հրապարակել է ապրիլի 24-ից 4 օր առաջ: 

Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է խուճապահար շտապողականություն: Իսկ ինչո՞ւ պիտի շտապեն, որովհետև վերջին տասնօրյակի սրընթաց զարգացումների ֆոնին, երբ Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին աննախադեպ պատարագ մատուցվեց, երբ Պապը հնչեցրեց «ցեղասպանություն» տերմինը, երբ Եվրախորհրդարանը ցեղասպանության մասին բանաձևը ընդունեց, երբ ԱՄՆ-ում և Գերմանիայում ակտիվորեն օրակարգ է եկել ցեղասպանության ճանաչման  հարցը, Անկարայում տագնապած են, որ ապրիլի 24-ին նախորդած ամեն մի օրը կարող է ցնցող զարգացումներ բերել: Հետևաբար աշխարհի տարբեր կենտրոններից սպասվելիք հարվածներին օր առաջ դիմակայելու կամ դրանք մեղմելու նպատակով Թուրքիայի վարչապետի ցավակցական ուղերձը հրապարակվել է ապրիլի 24-ից մի քանի օր շուտ:

Իսկ ի՞նչ էր ասում Դավութօղլուն իր ուղերձում: Ասում է բաներ, որոնք կյանք ունեն միայն թղթի վրա, իսկ Թուրքիայի իրականության մեջ` բոլորովին: Փորձենք համոզվել դետալային քննարկմամբ.

• Դավութօղլուն ասում է. «Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է»:

Բայց նույն այդ Թուրքիայում օսմանցի հայերի գերեզմանները պղծվում են, եկեղեցիները վերածվում ախոռի:  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող նախկին հայաբնակ Սթանոզ գյուղի հայկական գերեզմանատունը հենց հիմա պղծվում է և թալանվում: Գողացված են շիրմաքարերը, իսկ շրջակայքում ցաքուցրիվ են եղել մարդոսկրի կտորտանքներ: Եվ սա միակ գերեզմանատունը չէ` արժանացած նման ճակատագրի:  Հայկական նյութական մշակութային ժառանգությունը Թուրքիայում շատ հաճախ օգտագործվում է նույնիսկ որպես շինանյութի աղբյուր. Մուշ քաղաքի արդարադատության շենքը կառուցվել է Սուլուջա գյուղի հայկական Սբ. Մարիամ վանքի քարերով: Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, Չանաքքալեի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես համալսարանի մասնաշենք, Դիարբեքիրի նահանգի Սուր բնակավայրի 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց համար կրթական կենտրոնի: Ահա այսպես է Թուրքիան կատարում Դավութօղլուի ձևակերպած «պատմական և հումանիտար պարտքը»:

• Դավութօղլուն ասում է. «Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային: Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը»:

Բանից պարզվում է` Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը ոչինչ էլ չի սովորեցրել Դավութօղլուի ղեկավարած կառավարությանը, քանի որ ներկայիս Թուրքիայում օսմանցի հայերի ժառանգների հետ ոչ թե «միասնաբար վերքեր են վիրակապում», այլ` հաշվեհարդար տեսնում: Վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց հետո հեռացվեց աշխատանքից, վատիկանյան պատարագից հետո Ադանայում բնակվող Չեթինյանների հայ ընտանիքը զրկվեց սոցիալական նպաստից: Տեղական ինքնակառավարման մարմինների պատճառաբանությունն ու մեկնաբանությունն էլ եղավ հետևյալը. «Սրանից հետո գնացեք հայկական սփյուռիքից նպաստ ստացեք»: Էրդողանն էլ արդեն որերորդ անգամ բացահայտորեն սպառնում է արտաքսել Թուրքիայի ներգաղթյալ հայերին: Ահա սա է Դավութօղլուի պատկերացրած «վերք կապելը և ապրումակցելը»:

• Դավութօղլուն ասում է. «Այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում»:

Թուրքական իշխանությունների ճնշումների և հրահանգների պարզ հետևանքով Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը չի ոգեկոչվելու այնպես, ինչպես ողջ աշխարհում: Դավութօղլուն ոչ թե անտեղյակ է, այլ պարզապես ստում է: Ինչպես գիտենք  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը  բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել է ապրիլի 23-ին պատարագ մատուցել՝ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։ Աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ, իսկ ահա Թուրքիայի հայկական եկեղեցիներում չեն ղողանջելու:

Թուրքիայի վարչապետի ուղերձի բովանդակության և Թուրքիայի իրական դեմքի համեմատությունը ցույց է տալիս, որ Անկարան անհանգիստ է, իսկ Դավութօղլուն պաշտոնապես ոչ թե ցավակցում է, այլ` պաշտոնապես ստում:

Հեղինակ`   Մխիթար Նազարյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ
17:08, 06 մայ
Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ

Իմամօղլուի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է դատական գործընթաց սկսելու համար ընտրվել հենց մայիսի 6-ը։

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում
15:55, 24 ապր
Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում

Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}