Քաղաքական07:13, 20 Ապրիլ 2015
Չավուշօղլու. «Հայկական սփյուռքը և իր աջակիցներն ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են»

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ:
Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` այդ հանդիպմանը Թուրքիայի արտգործանախարարը բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից, խոսել է նաև ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ակտիվության մասին:
Չավուշօղլուն, անհիմն կերպով պնդելով, որ հայկական սփյուռքն ԱՄՆ –ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում, նշել է. «Հայկական սփյուռքը և իր աջակիցները Միացյալ Նահանգներում չափազանց ակտիվ են: Սակայն մեր դեսպանը (Սերդար Քըլըչը) ինձ ասաց, որ դուք մեզ աջակցում եք, ինչի համար և շնորհակալ ենք»:
Չավուշօղլուն մահմեդական համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է ապրիլի 24-ին մասնակցելու թուրք-ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից Վաշինգտոնում կազմակերպվելիք «Խաղաղություն և համերաշխություն» քայլերթին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |