• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 14:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:29, 20 Ապրիլ 2015

Թուրքիայի վարչապետն օսմանցի հայերի ժառանգներին ցավակցական ուղերձ է հղել

Թուրքիայի վարչապետն օսմանցի հայերի ժառանգներին ցավակցական ուղերձ է հղել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, Դավութօղլուի հայտարարության մեջ նշված է.

«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել:

Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:

Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է:

Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում:

Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ,  եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին:

Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի:

Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային»:

Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:

«Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց  ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը:

Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է:  Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:

Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել:

Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճի տեսանկյունից սխալ են և անընդունելի:

Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չի բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականջալուր լինել նրանց ձայնին:

Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:

Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ  դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ:

Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը:

Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը:

Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}