• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 14:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:27, 16 Ապրիլ 2015

Թուրքիան հրաժարվում է հաշվի նստել ԵԽ-ի՝ կայացրած որոշման հետ

Թուրքիան հրաժարվում է հաշվի նստել ԵԽ-ի՝  կայացրած որոշման հետ

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիային ճանաչման կոչ անող  բանաձևն անմիջապես խիստ քննադատական արձագանքի է արժանացել Թուրքիայի պաշտոնական շրջանակներում: 

Անկարայի խուճապահարությունն այնքան մեծ է, որ բանաձևի ընդունումից դեռ մի անբողջ օր չանցած Թուրքիայի արտգործանախարարության գրավոր հայտարարությունից բացի թեմային քննդատաբար արձագանքել է 3 բարձրաստիճան պաշտոնյա:

Թուրքական «memurlar.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը Twitter-ի իր միկրոբլոգում  ԵԽ-ի այս որոշման առթիվ գրել է.«Եթե ԵԽ-ն այդքան սկզբունքային, զորեղ ու դիտողունակ է, ապա թող մի կողմ դնի պատմության մասին դատարկաբանությունները և որոշակի մոտեցում դրսևորի այսօր կատարվող իրադարձությունների վերաբերյալ»:

Իսկ Թուրքիայում Եվրամիության գործերով պատասխանատու նախարար Վոլքան Բոզքըրը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Թուրքիայի բարի կամքի՝ ԵԽ-ն իր այս որոշմամբ պատմությունը քաղաքական գործիք է դարձրել»: Թուրք նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԽ-ն կողմնակալ ու ընտրական վերաբունք է ցուցաբերում պատմական դեպքերի նկատմամբ, ուստի  ԵԽ-ի այս որոշումը Թուրքիայի համար զրոյական նշանակություն ունի: 

Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Նուրեթթին Ջանիքլին ևս, քննադատելով ԵԽ-ի ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը, հայտարարել է, որ այդ որոշումը չի կարող որևէ բան փոխել ոչ Թուրքիայում, ոչ էլ միջազգային ասպարեզում : Ըստ նախարարի՝ սա ընդամենը քաղաքական որոշում է և որևէ կիրառական ուժ ու գործնական հետևանք չի կարող ունենալ:

«Եթե Թուրքիայի փոխարեն որևէ ոչ մուսուլման երկիր եղած լիներ, ԵԽ-ն այսպիսի որոշում չէր կայացնի», - նշել է Ջանիքլին:

Հիշեցնենք, որ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած նստաշրջանում Եվրախորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}