Քաղաքական06:09, 15 Ապրիլ 2015
Ռուսաստանի պետդումայի նախագահը ապրիլի 24-ին ներկա կգտնվի Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` նրանց համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չիչեքը նշել է, որ Նարիշկինն ապրիլի 24-ին մեկնելու է Թուրքիա, որպեսզի մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի տոնակատարությանը: Չիչեքը պաշտոնական Անկարայի անունից հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել միջազգային տարբեր հարթակներում:
«Այս տարի մենք ԹԱՄԺ-ի բացման 95-րդ տարեդարձի հետ միաժամանակ, տոնում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95 ամյակը: Սա մեր տեսանկյունից նշանակալի և կարևոր տարի է: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները գոհացուցիչ մակարդակի են բարձրանում: Մենք դրանից չափազանց գոհ ենք, որովհետև մեզ համար Ռուսաստանը ոչ միայն հարևան երկիր է, այլև մի պետություն, որը տարածաշրջանային և ավտանգության առումով մեծ կարևորություն ունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |