• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:31, 13 Ապրիլ 2015

Թուրքիայի մեջլիսի նախագահը «Եթե վաղը ցավալի դեպքեր տեղի ունենան, ապա դրանք պապի խղճին են մնալու»

Թուրքիայի մեջլիսի նախագահը  «Եթե վաղը ցավալի դեպքեր  տեղի ունենան, ապա դրանք պապի խղճին են մնալու»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ևս արձագանքել է Վատիկանում  անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին ու Ֆրանցիսկոս պապի`«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրագործվել է հայերի նկատմամբ» խոսքերին:

Թուրքական «Haberturk TV»-ին հյուրընկալված թուրք բարձրաստիճան պաշտոնյան պապի խոսքերը բացահայտ զրպարտանք ու քաղաքական խտրականության դրսևորում է անվանել:

Չիչեքը մասնավորապես ասել է. «1915-ը առաջին աշխարհամարտի ամենաարյունոտ տարին է: Լուրջ տառապանքների տարի է: Սակայն այդ ամենն ապրել են ոչ միայն հայերը, այլ նաև` թուրքերն ու քրդերը: Պապի աթոռին նստած մարդու կողմից որևէ ժողովրդի ուղղված նման ցավալի մեղադրանքն անընդունելի է: Դա բացահայտ զրպարտանք ու խտրականության դրսևորում է: Որևէ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանության մեղադրանքը ամենամեծ զրպարտանքն է: Դա ամբողջությամբ քաղաքական խտրականություն, ռասիզմ և ատելություն պարունակող ուղերձ է: Եթե վաղը ցավալի դեպքեր  տեղի ունենան, ապա դրանք պապի խղճին են մնալու»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}