• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 14:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:22, 13 Ապրիլ 2015

Թուրքական իշխանությունների արձագանքը Վատիկանի պատարագին և Պապի ելույթին

Թուրքական իշխանությունների արձագանքը Վատիկանի պատարագին և Պապի ելույթին

Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին:

Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Մոնղոլիայում: Տեղեկանալով կատարվածի մասին՝ Չավուշօղլուն Twitter միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու գտնվող հայտարարությունը անընդունելի է: Կրոնապետական գահը անհիմն մեղադրանքներով քեն և ատելություն սերմանելու տեղ չէ»:

Դրան հաջորդեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըի հետկանչը Թուրքիա:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին Պապի «20-րդ դարում առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ» արտահայտությունից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպանը խորհրդացկության համար կանչվել է Թուրքիա»,- տեղեկացնում թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah»-ը: Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրվեց Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն, որին ընդունում է փոխարտգործնախարար Լևենթ Մուրաթ Բուրհանը և հայտնում կատարվածի կապակցությամբ Անկարայի ունեցած հիասթափությունը և մտահոգությունը:

Ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ բավականին ծավալուն գրավոր հայտարարությամբ՝ այն հրապարակելով նախարարության պաշտոնական կայքում: Վատիկանի պատարագը և Պապի ելույթը դատապարտող հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է խտրական վերաբերմունք ցուցաբերել նախորդ դարասկզբին ժողովուրդների կրած տառապանքների նկատմամբ: Վատիկանյան պատարագը գնահատվել է որպես պատմությունը քաղաքականության գործիք դարձրած պատարագ:

«Ցեղասպանությունն իրավական հասկացություն է: Իրավունքի պայմանները չկատարող պնդումները, որքան էլ ջանան լայնորեն տարածել, միևնույն է, դրանք բաղկացած են զրպարտությունից: Պապ Ֆրանցիկոսն իր ելույթում զանգվածային կոտորած է  անվանում Բոսնիայում և Ռուանդայում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները, որոնք միջազգային դատարանների կողմից ճանաչվել են ցեղասպանություն: Իսկ ահա դատարանի ոչ մի վճիռ չունցող 1915-ի դեպքերը Պապն անվանում է ցեղասպանություն: Այս հակասությանն անհնար է պարզաբանում տալ արդարամտության ու խղճի տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ: Պապի հայտարարությունը գնահատվում է որպես Եվրոպայում բարձրացող ռասիզմին տուրք տվող, մահմեդականներին և թուրքերին կոլեկտիվ հանցնաք վերագրող ծայրաստիճան անպատեհ, ծայրաստիճան սխալ և անհետևողական հայտարարություն: Իսկ վերջում Անկարան հույս է հայտնում, որ Պապը կվերանայի իր դիրքորոշումը:

Թուրքիայի խուճապային արձագանքների ապրիլ 12-ի շղթան երզափակում է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Վատիկանում մատուցված աննախադեպ պատարագին և Եվրոպային մեղադրող շեշտադրումներով բավականին ծավալուն ելույթ ունեցել այդ թեմայով: Նա մասնավորապես ասել է.

«Եթե սկսենք պատմության քննարկումներ, ապա ամեն դեպքում դրանից ամենաշատը ինչ-որ առումով ամոթ կլինի հենց Եվրոպայի համար: Ինկվիզիցիայի դատարաններ ահից Իսպանիայից փախած հրեաների և մահմեդականների ապաստարանը Թուրքիան է եղել: Եվ դա ընդամենը 500 տարի առաջ: Այդ ժամանակ Ստամբուլը թուրքերի, հայերի, հույների, մահմեդականների և հրեաների համար խաղաղ գոյակցության քաղաք էր: Եթե չլինեին արտաքին գործոնները, հավանաբար 1915-ի այդ ցավալի իրադարձությունները գուցեև տեղի չունենային: Ու այդ ցավերին միակողմանիորեն նայելը, միայն մեկ հատվածի կրած ցավերին ցավերին տեր կանգնելը, իսկ մյուսի ցավն անտեսելը, հարգելի Պապին և նրա զբաղեցրած գահին հարիր չէր»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում
10:33, 21 օգոս
Թուրք-ճապոնական հարաբերությունների պանելային քննարկում Օսակայում

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}