Ցեղասպանություն12:40, 13 Ապրիլ 2015
Թուրքական NTV. «Պապի ելույթը մեծացրել է ԵԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատման հավանականությունը»

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի առթիվ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) հարաբերություններում լարվածությունը գնալով մեծանում է: Նման հրապարակմամբ հանդես է եկել թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը մասնավորապես գրում է. «Հռոմի Պապի երեկվա ելույթն ավելի է մեծացրել հանվանականությունը, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի նախագիծը կարժանանա հաստատման»:
Նշենք, որ հիշյալ բանաձևով նախատեսվում է «Ապրիլի 24-ը Եվրամիությունում հայտարարել ցեղասպանության հիշատակի օր»:
«Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987թ, ճիշտ նույն ժամանակ, երբ Թուրքիան դիմում էր ներկայացրել՝ ԵՄ անդամ դառնալու համար»,- հիշեցնում է աղբյուրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |