Քաղաքական11:58, 13 Ապրիլ 2015
Թուրք պատգամավորն ակնկալում է, որ Վատիկանը ներողություն կխնդրի Թուրքիայից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը անդրադարձել է ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի այն խոսքերին, ըստ որոնց «»20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականցվել է հայերի նկատմամբ»:
Թուրքական «haber7.com» լրատվակայքի համաձայն՝ Չոնքարը մասնավորապես ասել է. «Ինչպես տեսնում ենք, արևմուտքը Թուրքիայի հանդեպ շրջափակման գործողություն է իրականացնում, որը քայլ առ քայլ ի ցույց է դրվում: Որպես միջազգային համակարգում ընդունված կառույցի ղեկավար և որպես այդ պետության նախագահ՝ Պապի այս հայտարարությունը տեղին չէր: Ակնհայտ է, որ Պապն այն մարդը չէ, ով համապատասխան իրավասություն, գիտելիքներ ու տեսակետներ ունի նմանօրինակ հարցին գնահատական տալու համար»:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի տեսակետը խնդրո առարկա թեմայի շուրջ շատ հստակ է. Թուրքիան միանգամայն հանգիստ է 1915թ. կատարվածի առումով և բացել է իր բոլոր արխիվները, պատրաստ է գիտնականների հանձնաժողով ստեղծել պատմական փաստերն ուսումնասիրելու համար:
«Խորհրդարանների կամ երկրների նախագահները իրավասու չեն այս թեմայով կարծիք հայտնելու: Այս կերպ հնարավոր էլ չէ որևէ բանի հասնել: Մենք բացահայտորեն հայտարարում ենք, որ Վատիկանի մոտեցումը այս հարցում սխալ է: Անձամբ ես ակնկալում եմ, որ Վատիկանը կվերանայի այս հարցը և Թուրքիայի հանդեպ այս առումով իր սխալների համար ներողություն կխնդրի», - հայտարարել է Չոնքարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |