Ցեղասպանություն09:50, 11 Ապրիլ 2015
Վատիկանի հրատարակած աղոթագրքում օգտագործված ցեղասպանություն բառը զայրացրել է Թուրքիային

Վաղը՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Ս. Պետրոս տաճարում կատարվելու է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որը կմատուցի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Պատարագին կմասնակցեն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Կիլիկիայի Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատարագից առաջ Սուրբ Աթոռը տարածել է աղոթագրքեր, որտեղ տեղ է գտել ցեղասպանություն բառը: Այս փաստը բառացիորեն շոկ է առաջացրել Թուրքիայում: Թուրքական «internethaber.com» լրատվակայքը անդրադարձել է թեմային՝ «Վատիկանից՝ Անկարային. շոկ առաջացնող որոշում» վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ «Զատիկի երկրորդ կիրակին կամ աստվածային ողորմություն» և «Հայոց նահատակության 100–րդ տարելիցի կապակցությամբ սուրբ պատարգ» վերնագիրը կրող աղոթագրքում տեղ են գտել պատարագին ընթերցվելիք աղոթքներ, հատվածներ ավետարանից, ինչպես նաև սուրբ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը: Վերջինիս կաթոլիկ եկեղեցին «տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս էր շնորհել, ինչ մասին Ֆրանցիսկոս Պապը կհայտարարի պատարագի ժամանակ:
Թուրքական աղբյուրը մեջբերում է նաև գրքույկում տեղ գտած հետևյալ նախադասությունը.
«Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա մարդկության պատմության մեջ ցավագին հետք թողած ցեղասպանությունների, պատերազմների և բոլոր ջարդերի զոհերին, և հատկապես այս պատարագի ժամանակ մեր հիշատակած հայ ազգի ներկայացուցիչներին»:
Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք Ֆրանցիսկո Պապը կօգտագործի ցեղասպանություն բառը նաև հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագի ժամանակ:
Նշենք, որ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ ներկայիս Պապը հայտարարել էր, որ «թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն են իրագործել», իսկ Հռոմի պապ ընտրվելուց հետո էլ մի առիթով նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |